Սիերա Լեոնեում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի
Սիերա Լեոնեում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է. խոսքը մեկ շաբաթ առաջ մայրաքաղաք Ֆրիթաունում տեղի ունեցած պայթյունի մասին է, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Աֆրիկյան երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 144 մարդ։ Նաև հիվանդանոցում շարունակում է բուժվել 57 մարդ, որոնցից 11-ի վիճակը ծանր է։
Բենզատարը պայթել էր Ֆրիթաունի արվարձանում մեկ այլ բեռնատարի հետ բախվելուց հետո։ Զոհերի մեծ թիվը բացատրվում է նրանով, որ վթարի վայրում մարդիկ հավաքվել են բենզատարից արտահոսող վառելիքը հավաքելու համար։