Մնալու եմ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա. Մհեր Արմենիան հացադուլ է հայտարարել
Երգիչ Մհեր Արմենիան նոյեմբերի 10-ից հացադուլ է հայտարարել։ Այս մասին անձամբ է տեղեկացրել ֆեյսբուքյան իր էջում։
ArmDaily.am-ն այցելել էր երգչին, ով հայտնեց, որ հացադուլը շարունակելու է այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ «Մնալու եմ այնքան, մինչև Նիկոլը հրաժարական տա, ոչ մի բանի կարիք չունեմ»,- ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց նա։
«Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, ես ապահով կյանքով եմ ապրում, կարող եմ ընտանիքիս վերցնել, երկրից գնալ, բայց ինձ իմ ազգն է հետաքրքրում»,-ասաց Մհերը։
Երգիչը վստահեցնում է՝ իրեն լավ է զգում, ամենակարևորը ջուր ունի։ Մանրամասները՝ տեսանյութում։