Ինչ խնդիրներ են արձանագրվում զորակոչիկների բժշկական հետազոտութունների ժամանակ
2020-2021թթ․ հուլիսի 31-ի դրությամբ՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, ՀՔԱՎ է դիմել 294 զինվորական անձ, որից 98-ը՝ զորակոչիկ։ Նրանց մի մասը բողոքել է բուզհաստատություններից, որոնք բուժզննության ընթացքում թույլ են տալիս մի շարք խախտումներ․ չեն պահպանում համավարակի անվտանգության կանոնները, չեն տրամադրում առողջական վիճակի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, եզրակացություններում չեն արձանագրում բոլոր գանգատները, կայացնում են չհիմնավորված որոշումներ։ Եվ սա, ցավոք, ամբողջական ցանկը չէ։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին և ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը, ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը։
ՀՔԱՎ ուսումնասիրությունները, սակայն, այլ բան են ցույց տալիս։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: