Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6021-ով
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6021-ով, մահացել է 75 մարդ։
Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 761 067 դեպք։
Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 3 792 մարդ, համավարակի սկզբից՝ 696 921 մարդ։ Մահացել է 10 584 մարդ։
Օրվա ընթացքում կատարվել է 52033 թեստ, որից 38545-ը՝ հակագենի և 13488-ը՝ ՊՇՌ-ի:
Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների ընդհանուր թվից՝ վերջին օրում 11.57 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.78 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 10.46 տոկոս։
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.010.783 մարդ, որից 5254-ը՝ վերջին 24 ժամում։
Կարանտինում գտնվում է 54 մարդ, 6808-ը` հիվանդանոցներում, 1300-ը` Covid-ի հյուրանոցներում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։