Բացահայտվել է ծովային աստղերի մոտ սիմետրիայի առաջացման մեխանիզմը
Ուայթհեդի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները բացահայտել են սաղմից զարգացման ընթացքում ծովային աստղերի սիմետրիայի առաջացման մեխանիզմը: Պարզվել է, որ հիմնական դերը խաղում է Disheveled սպիտակուցը, որը սկզբնական բջիջներում բեւեռականություն է ստեղծում ապագա սիմետրիայի առանցքի համար: Այս մասին հաղորդվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta Ru-ն։
Մարմնի ձեւավորման բարդ գործընթացը որոշելու համար գիտնականներն ուսումնասիրել են Patiria miniata ծովաստղին: Հասուն տարիքում նրանք ունեն ճառագայթային սիմետրիա, իսկ նրանց թրթուրները՝ երկկողմանի սիմետրիա։ Թրթուրների սիմետրիան հաստատվում է ձվաբջիջի փուլում, որը կոչվում է օօցիտ: Disheveled սպիտակուցը տեղայնացվում է ձվաբջիջի վեգետատիվ կամ «ներքեւի» ծայրում (որը սահմանում է սաղմի հետեւի ծայրը), երբ բջիջը պատրաստվում է բաժանվել երկու դուստր բջիջների:
Disheveled-ը կապված է ընդհանուր ազդանշանային ուղու հետ, որը կոչվում է Wnt ուղի, որը հանդիպում է շատ կենդանի օրգանիզմներում: Ծովաստղերի մոտ այս ուղին կապ է ապահովում օօցիտի սկզբնական անհամաչափության եւ ձեւավորված սաղմի բեւեռականության միջեւ: Սկզբում Disheveled-ը հավասարաչափ բաշխվում է չբաժանվող ձվաբջիջի ցիտոպլազմայի վրա, սակայն բաժանման գործընթացում սպիտակուցները վերաբաշխվում են՝ կուտակվելով միջուկից ամենահեռու կետում: