Իշխանական պատգամավորը հավաստիացնում է՝ 2022-ին պատգամավորները պարգևավճարներ չեն ստանա
2020 թվականի փետրվարից սկսած ՀՀ ԱԺ պատգամավորները որևէ պարգևավճար չեն ստացել։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին։
Պապոյանի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար նախատեսված են պարգևավճարներ՝ նրանց ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով։
«Վարորդները, հանձնաժողովների փորձագետները, պատգամավորների օգնականները, տեխնիկական անձնակազմը կշարունակեն պարգևավճարներ ստանալ, սակայն պատգամավորները չեն ստանա»,-նշեց Պապոյանը։