Երևան, 01.Դեկտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Լարիսա Դոլինան բացահայտել է կտրուկ նիհարելու ... Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար... Ինչպես է ԱՄՆ առաջին տիկինը զարդարել Սպիտակ տո... Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսայի... Իվետա Մուկուչյանը ցուցադրել է երկրպագուի կողմ... Մեսսին առողջական խնդրի պատճառով կարող է բաց թ... Շղթայակապ է արել 5-ամյա երեխային՝ թողնելով, ո... Նոր ժամկետով ընտրվելու իրավունք ունեմ, բայց դ... Թուրքիայում նավ է խորտակվել Սև ծովի ափին հայ երիտասարդը քարերից արտասովոր... Բարսելոնան առաջարկել է Կոուտինյոյին ներառել տ... Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձ... Հունական արտադրողը պաշտոնապես ներկայացրել է ա... Օդի ջերմաստիճանը կնվազի Կարլսենն ու Նեպոմնյաշչին 4-րդ անընդմեջ ոչ-ոքի... Պուտինն ու Բայդենը դեկտեմբերին վիրտուալ զրույ... Շվեդիայում տրանսգենդերն առաջին անգամ նշանակվե... Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմա... Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագո... Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախո... Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայ... Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճ... Գրոհի հերթական փորձն է տեղի ունեցել լեհ-բելա... Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Ա... Հայկական ռեստորաններ, որտեղից օգտվող քաղաքացի... Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչակ... Կարմիրգյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր «Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առ... Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչա... Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոս... Պրեմիերա․ Սոֆի Մխեյան եւ Նիկ Էգիբյան՝ «Բոց ու... Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս... Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհր... Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր Նախիջևանում մարտավարական վարժանքներ են անցկաց... Էրդողանի հայտարարություններից հետո թուրքական ... Ժիլինան ոչ-ոքի խաղաց Երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու... Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվա... Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբ... Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է ... Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավար... Լուկաշենկոն Ղրիմն անվանել է ռուսական Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլ... Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվա... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշ... ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայա... Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են չվ... Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցեր... Շերը զարդարել է «Pirelli»-ի 2022-ի օրացույցի ... Մարցիպանով կոնֆետների արտադրող Mozart ավստրիա... Ինչպես տեսաք, միջանցքի օրակարգ Սոչիում չկար. ... Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-ի... Ճապոնիայում հաստատվել է օմիկրոնի շտամի առաջին... Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը ն... Իշխող մեծամասնությունը կրկին հրաժարվեց ապաքրե... Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս ԱԳՆ ղեկավար. Չինաստանը Երևանի և Բաքվի միջեւ տ... Ինչո՞ւ Էրդողանի՝ «Ռուսաստանին եւ Ուկրաինային ... «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հա... Կարո՞ղ է արդյոք օմիկրոնի շտամը նոր համավարակի... Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակ... Եթե այսպես շարունակվեց, 10 տարուց ունենալու ե... Էդ բակը վերանորոգել են բնակիչները. դա իմ բակն... Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակու... Մակրոնը Թեհրանին կոչ է արել կառուցողական բանա... Հնարավո՞ր չէր, բարեկարգել այնպես, որ լողավազա... Փորձագետ. նոյեմբերի 26-ի հայտարարությունը ռիս... Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը Անժելա Էլիբեգովա. Հայաստանի վարչապետը կշարուն... Ավագանու անդամներից որևէ մեկը չի ստացել հրավե... Ֆիլիպ Կիրկորովը գնացել է անծանոթ զույգի հարսա... Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բե... Արդեն այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ... Ընդդիմադիրները չեն մասնակցի այն նիստերին, որտ... Ճիշտ կլինի, որ Հանրապետության հրապարակում գլխ... Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառա... Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ հ... 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած... ԱՄՆ-ն վախենում է, որ Իրանը չի համաձայնի միջու... Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կ... Բուստերային պատվաստանյութը կարող է պաշտպանել ... Քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է... Իշխանասարից ադրբեջանցիները նահանջե՞լ են. ՊՆ փ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ա... Ո՞վ է այդ անբարոյական ստորագրությունը դնողը, ... Արամ Վարդևանյան․ ոստիկանության գործողությունն... Թուրքիայում փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի Հոգեմետ դեղերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքե... Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել... Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորե... Բաքվի ագրեսիայի հետևանքով 91 հազար անձ է տեղա... Բռնաբարությունների վերաբերյալ գործի պատճառով ... ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաս... Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիր...

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ թուրքական կողմը նոր պահանջներ է հուշում Ադրբեջանին

Պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը հասցրել էր արդեն մի շարք կարևոր բնակավայրեր և շրջաններ գրավել, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին վստահեցնում էր, թե «պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները»:

Եվ անգամ, երբ պատերազմի ելքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ, ավելի ճիշտ՝ ցանկություն չունի փլուզելու թուրք-ադրբեջանական տանդեմի իլյուզիաները, Փաշինյանի իշխանությունը շարունակում է իլյուզիաներով ապրել և սնուցել ժողովրդին: Մասնավորապես այն, որ ապաշրջափակումից հետո Հայաստանը կարողանալու է, կամ Ադրբեջանը թույլ է տալու, որ շատ հանգիստ Հայաստանը օգտվի իր ճանապարհային ենթակառուցվածքներից՝ ելնելով զուտ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից:

Բայց մինչ ՀՀ «իմքայլական» իշխանություններն ապրում են պատրանքներով և հավատով առ թուրք-ադրբեջանական բարեկամություն, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են գործել և նոր պլաններ մշակել մեր երկրի դեմ:

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է.

«Զանգեզուրն այսօր փակ տարածաշրջան է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար: Դրանով ցամաքա-օդային-երկաթգծային միջանցքի անցկացումը նշանակում է՝ ճանապարհ բացել Թուրքիայից Նախիջևան, իսկ այնտեղից՝ թյուրքական աշխարհ: Միաժամանակ, դրանից կկարողանան օգտվել նաև եվրոպական երկրները: Բայց միջանցքը պետք է ամբողջովին գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

Այս համատեքստում Թանթանը շեշտել է, որ Ադրբեջանի խորհրդարանը և նախագահն առանց ժամանակ կորցնելու՝ պետք է համապատասխան որոշում, հրաման ընդունեն՝ Լեռնային Ղարաբաղից ՌԴ զինված ուժերի և սահմանապահների դուրսբերման վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ ներդրում է լինելու տարածաշրջանի բազմակողմանի և համապարփակ զարգացման համար: Միջանցքի օգտագործման սահմանափակումների բացակայության և իր «հնագույն հողի» նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության իրականացման պարագայում, տարածաշրջանի բնակչությունը կբարգավաճի: Ես գտնում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է վերանայել ՌԴ-ի կողմից տարածաշրջան մուտքի և ելքի նկատմամբ հսկողության հարցը»,- շարունակել է թուրք նախկին պաշտոնյան:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները երեկ մասնակցել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Ագբենդ ավտոճանապարհի հիմնարկեքի արարողությանը, որը համարվում է Զանգեզուրի միջանցքի բաղադրիչը:

Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիբ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքներում ծանոթացել են նաև Ահմադբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների ընթացքին։

Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալության նախագահ Սալեհ Մամեդովն ավտոմայրուղու հիմնարկեքի արարողության ժամանակ նրանց տեղեկացրել է ընթացիկ աշխատանքների մասին։

«Դուք գնում եք մինչև Հայաստանի հետ սահման, այնպես չէ՞: Դուք կգնա՞ք ավելի հեռու»,- հարցրել է Էրդողանը:

«Այո, այնտեղից մենք կգնանք այն կողմ: Ալլահի օգնությամբ կհասնենք Ստամբուլ, Եվրոպա»,- պատասխանել է Մամեդովը։

Այսինքն, ինչպես վերևում նշեցինք, թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանի նկատմամբ, բնավ, բարիդրացիական չի, ինչպես կաշվից դուրս գալով՝ փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանը, նրա կինը և նրա թիմը՝ խաղաղասիրական կոչերով, և որի թեթև ձեռքով Հայաստանը շուտով հայտնվելու է առավել վտանգավոր «աքցանի» մեջ:

168.am-ը գրել էր, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել է:

Մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոյեմբերյան համաձայնագրի 9-րդ կետում ասվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России).

Սակայն, հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակում հետևյալ ձևակերպումն է եղել.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

(Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России).

Ապահովել նշանակում է՝

– Որևէ բանի իրականացման, կենսագործման անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

Երաշխավորել՝

– Երաշխավորություն տալ ինչ-որ բանի համար։

Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում…

Հավելենք, որ «Ալիք Մեդիան»՝ հղում անելով «դիվանագիտական վստահելի աղբյուրներին», հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որից մեկը, որի շուրջ գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

դիտվել է 392 անգամ
Լարիսա Դոլինան բացահայտել է կտրուկ նիհարելու ... Դուբայի օդանավակայանում հայը մեկ միլիոն դոլար... Ինչպես է ԱՄՆ առաջին տիկինը զարդարել Սպիտակ տո... Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսայի... Իվետա Մուկուչյանը ցուցադրել է երկրպագուի կողմ... Մեսսին առողջական խնդրի պատճառով կարող է բաց թ... Շղթայակապ է արել 5-ամյա երեխային՝ թողնելով, ո... Նոր ժամկետով ընտրվելու իրավունք ունեմ, բայց դ... Թուրքիայում նավ է խորտակվել Սև ծովի ափին հայ երիտասարդը քարերից արտասովոր... Բարսելոնան առաջարկել է Կոուտինյոյին ներառել տ... Պուտինին կառաջարկեմ միջուկային զենքը վերադարձ... Հունական արտադրողը պաշտոնապես ներկայացրել է ա... Օդի ջերմաստիճանը կնվազի Կարլսենն ու Նեպոմնյաշչին 4-րդ անընդմեջ ոչ-ոքի... Պուտինն ու Բայդենը դեկտեմբերին վիրտուալ զրույ... Շվեդիայում տրանսգենդերն առաջին անգամ նշանակվե... Հանրային քննարկման ներկայացրած նախագիծը սահմա... Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագո... Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումը մառախո... Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայ... Կապանից դեպի 6 գյուղեր տանող այլընտրանքային ճ... Գրոհի հերթական փորձն է տեղի ունեցել լեհ-բելա... Լոնդոնում նշվել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Ա... Հայկական ռեստորաններ, որտեղից օգտվող քաղաքացի... Տեղի է ունեցել Սյունիքի հարցերի միջգերատեսչակ... Կարմիրգյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր «Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար Կիմա Արզումանյանը նշանակվել է Շիրակի մարզի առ... Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչա... Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոս... Պրեմիերա․ Սոֆի Մխեյան եւ Նիկ Էգիբյան՝ «Բոց ու... Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը նշել է Անաստաս... Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհր... Ֆանտան գյուղում այրվել է մոտ 2 տ անասնակեր Նախիջևանում մարտավարական վարժանքներ են անցկաց... Էրդողանի հայտարարություններից հետո թուրքական ... Ժիլինան ոչ-ոքի խաղաց Երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու... Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվա... Երևանում մառախուղի պատճառով ընդհատվել է ֆուտբ... Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է ... Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավար... Լուկաշենկոն Ղրիմն անվանել է ռուսական Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլ... Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվա... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ՄԱԿ-ի Զբոսաշ... ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայա... Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են չվ... Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցեր... Շերը զարդարել է «Pirelli»-ի 2022-ի օրացույցի ... Մարցիպանով կոնֆետների արտադրող Mozart ավստրիա... Ինչպես տեսաք, միջանցքի օրակարգ Սոչիում չկար. ... Հայաստանի շրջանների մեծ մասում դեկտեմբերի 1-ի... Ճապոնիայում հաստատվել է օմիկրոնի շտամի առաջին... Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը ն... Իշխող մեծամասնությունը կրկին հրաժարվեց ապաքրե... Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս ԱԳՆ ղեկավար. Չինաստանը Երևանի և Բաքվի միջեւ տ... Ինչո՞ւ Էրդողանի՝ «Ռուսաստանին եւ Ուկրաինային ... «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հա... Կարո՞ղ է արդյոք օմիկրոնի շտամը նոր համավարակի... Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակ... Եթե այսպես շարունակվեց, 10 տարուց ունենալու ե... Էդ բակը վերանորոգել են բնակիչները. դա իմ բակն... Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակու... Մակրոնը Թեհրանին կոչ է արել կառուցողական բանա... Հնարավո՞ր չէր, բարեկարգել այնպես, որ լողավազա... Փորձագետ. նոյեմբերի 26-ի հայտարարությունը ռիս... Մահացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը Անժելա Էլիբեգովա. Հայաստանի վարչապետը կշարուն... Ավագանու անդամներից որևէ մեկը չի ստացել հրավե... Ֆիլիպ Կիրկորովը գնացել է անծանոթ զույգի հարսա... Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բե... Արդեն այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ... Ընդդիմադիրները չեն մասնակցի այն նիստերին, որտ... Ճիշտ կլինի, որ Հանրապետության հրապարակում գլխ... Ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառա... Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել Պաշտպանության փոխնախարարը տեղյակ չէ, թե ինչ հ... 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած... ԱՄՆ-ն վախենում է, որ Իրանը չի համաձայնի միջու... Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կ... Բուստերային պատվաստանյութը կարող է պաշտպանել ... Քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է... Իշխանասարից ադրբեջանցիները նահանջե՞լ են. ՊՆ փ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ա... Ո՞վ է այդ անբարոյական ստորագրությունը դնողը, ... Արամ Վարդևանյան․ ոստիկանության գործողությունն... Թուրքիայում փոթորկի զոհերի թիվը հասել է վեցի Հոգեմետ դեղերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքե... Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել... Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորե... Բաքվի ագրեսիայի հետևանքով 91 հազար անձ է տեղա... Բռնաբարությունների վերաբերյալ գործի պատճառով ... ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաս... Առաջնագիծ դարձած հայրենիքն այսօր բոլորիս նվիր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan