Հայաստանում կբացվի Վատիկանի Առաքելական նվիրակություն
Այսօր Հայաստանում տեղի է ունեցել Վատիկանի Առաքելական նվիրակության բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցելու համար Երևան է ժամանել պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետական քարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ։
Այցին նվիրված ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է իրադարձության կարեւորությունը Հայաստանի համար՝ որպես երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ «Նվիրակության բացումը նոր էջ է նշանավորում դիվանագիտական հարաբերություններում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և արձանագրել դրանք խորացնելու պատրաստակամությունը քրիստոնեական արժեքների, պատմության եւ մշակույթի ընդհանրության հիման վրա։ Քննարկվել են Հայաստանի նախագահի՝ վերջերս Վատիկան կատարած այցի արդյունքները և այն բանի կարևորությունը, որ փետրվարի 27-ը հռոմեական օրացույցում նշվում է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
Նշենք նաև, որ տեղի է ունեցել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի ընդլայնված կազմով հանդիպումը։