Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 31-րդ, Հոկտեմբերի 27

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 31-րդ՝ հոկտեմբերի 27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրել է, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հրադադար հաստատելու ուղղությամբ, ձախողվել են: Նրա խոսքով՝ որպես հետեւանք՝ Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծությունից զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, թե ԼՂ-ում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, կեղծիք է։ «Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում նա ամոթ չի ունեցել։ Ես շատ կզարմանայի, եթե Հայաստանում եւ Ղարաբաղում հնարավոր համարեին Ադրբեջանի կազմում հայերի համագոյակցությունը։ Դա ուղղակի ֆանտազիա է, որը կոչված է հանդարտեցնելու հանրային կարծիքը, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ մյուս ժեստերը»,- հավելել է Կոնստանտին Զատուլինը։

Զառուլինն ասել է, որ եթե Ադրբեջանը մենակ լիներ եւ չզգար Թուրքիայի աջակցությունը, գուցե հրադադարին հնարավոր լիներ հասնել, ինչպես եղավ 2016 թվականին։

Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Երեկոյան թշնամական ուժերը ակտիվորեն կիրառել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ՀՕՊ ուժերը խոցել են: Հակառակորդը շարունակել է հրետակոծել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես թիրախում էին հայտնվել Մարտունի, Մարտակերտ քաղաքն ու Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերը:Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կատարել առաջադրված մարտական խնդիրը՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահպանելով վերահսկողության ներքո»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում գրել է, որ հայերը մոլորակի տարբեր կետերից գալիս են պատերազմին մասնակցելու։ «Փոխանակ դրանից խոսենք՝ դա մի կողմ թողած՝ մի զինապարտի խուսափելուց ենք խոսում: Չհուսահատվե’ք, ժողովուրդ ջան»,-հավելել է նա:

«Մի զինապարտի խուսափելու մասին» խոսել էր Ն․Փաշինյանը՝ նախօրեի լայվում։

Արցախի նախագահի հրամանագրերով՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, որին նշանակվել է գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, որին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

«Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», ասել է ԱՀ նախագահը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը գրեց, որ ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ լուրեր է տարածում, թենա իբր զոհվել է։

«Պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,-գրել էր Վահրամ Պողոսյանը։

Այդ օրերից չի հնչել հարցի պատասխանը՝ եթե Ջ․Հարությունյանը շարք պետք է վերադառնար, ինչո՞ւ չէր նշանակվում նրան ժամանակավոր փոխարինող, այլ նա ազատվում էր ՊԲ հրամանատարի պաշտոնից։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»,- ասված էր խոսնակի գրառման մեջ։

Արցախի նախագահի խոսնակը հերթական գրառման մեջ գովաբանում էր ՊԲ նորանշանակ հրամանատարին․

«Գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները»:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, այս անգամ առաջնագծի հարավ-արեւմտյան ուղղությամբ․

«Հենց այս վայրում մեր զինծառայողները երկու անօդաչու սարք են խփել, սպասում են հակառակորդին, ջախջախում եւ ոչնչացնում նրանց դիվերսիոն խմբերը», պատմում էր տեսանյութի հեղինակը:

«Խոցել ենք թշնամու տեխնիկան, ոչնչացրել ենք կենդանի ուժը: Թող հանգիստ լինեն, այստեղ ամեն ինչ նորմալ է: Պատրաստ ենք կանգնեցնել բոլորին եւ թույլ չտանք մտնել մեր հայրենիք: Հարձակում են գործել, ԲՏՌ-ները խոդ տված վիճակում թողել ու փախել են: Իրանց մեծ թվով կորուստներ ենք պատճառել: Շատ զոհեր ունեն, սաղ թողել փախել են, ոչ մեկը ոչ մեկին չի օգնել, իրենց վիրավորներին էլ չեն օգնել:Հայի պես ենք կռել, հայը միշտ էլ պետք ա կրի: Եթե հայ ենք, պիտի հաղթենք»,-ասում էին զինծառայողները:

ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է․

«Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։ Վտանգված են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը և հայության ապագան։Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել էր նա:

Արցախի ՊԲ-ն հերթական տեսանյութը հրապարակեց, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես է թշնամին շարունակում կրել մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ:

Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց, տեղելացնելով, որ հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ եւ կան վիրավորներ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ Արցախի ՊԲ նոր հրամանատար Միքայել Արզումանյանի հմտություններին․

«Անսպառ էներգիայով, անասելի խարիզմայով, ոչ ստանդարտ լուծումների վարպետ գեներալը», գրել էր նա եւ լուսանկարներ հրապարակել:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց Հայաստանի հարավում տիրող դրության վերաբերյալ․

«ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ եւ կորուստներ: Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ»։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել իրանական ամբարտակներն ու էլեկտրակայանքները հրետանային արկերի ընկնելուց:Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքեր են տեղակայվել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին գտնվող քաղաքներում՝ իրանցիների անվտանգությունը երաշխավորելու համար:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 35 զինծառայողների անուններ։

ԱԱԾ փոխտնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանը հերքել է նախկին պետ Արգիշտի Քյարամյանի ազատման պատճառների մասին լուրերը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել հայկական անձնագրեր, որոնք իբր Ա․Քյարամյանն էր տրամադրել նրանց։

Արմեն Աբազյանը նաեւ հայտնել է, որ Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ: Նրա խոսքով՝ նման մեկ դեպք է հայտնաբերվել, ինչ-որ պատվիրատու չի հայտնաբերվել: Աբազյանը տեղեկացրել է, որ լրտեսության եւ պետական դավաճանության մասին գործերով ձերբակալվել է մեկական անձ:

Հիշեցնենք, որ պատերազմի սկզբից մի քանի օր անց, Ն․Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով պնդում էր, թե ոմանք առաջնագծի զինվորներին ասել են՝ «իմաստ չունի կռվել, քանի որ Նիկոլը հողերը հանձնել է», ինչում Փաշինյանը նաեւ քաղաքական ուղղորդում էր տեսնում, ինչից հետո նրա թիմակիցները ագրեսիվ գրառումներ սկսեցին անել ընդդիմախոսների հասցեին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Արցախյան խնդրի կարգավորմանը ներգրավվելու Թուրքիայի նկրտումների մասին հարցին, ասել է, որ հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ «Միայն առճակատող երկրներն են կարող համաձայնություն տալ կամ ցանկանալ կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Քննչական կոմիտեի քրեական-իրավական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ հաստատված տվյալներով` ադրբեջանական կողմում կա գերեվարված 17 հայ զինվորական, եւս 2 զինվորականի եւ քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալները ճշտվում են: Հայկական կողմն աշխատում է ՄԻԵԴ-ի հետ, բժշկական օգնության ապահովմանը եւ կյանքի ու առողջության պաշտպանությանն ուղղված միջոցառումների կիրառման վերաբերյալ դիմումներ են ներկայացվել: Գերեվարված 2 ադրբեջանցու վերաբերյալ ՔԿ պաշտոնյան ասել է, որ նրանց բարձր մակարդակի բուժօգնություն է տրամադրվել, ապահոովված է 3-անգամյա սնունդ: «Հարցաքննության ժամանակ նրանցից մեկը նույնիսկ խոստովանել է, որ դժվար թե Ադրբեջանում այդքան լավ հոգ տանեին իր մասին»,- ասել է Վարդանյանը:

Արցախի ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել, որտեղ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն է, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, Վազգեն Սարգսյանի կողքին։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց․

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի (հայտնի լուսանկարի հրետանավորը, որը զոհվել էր պատերազմի սկզբից մի քանի օր անց՝ NEWS.am) հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով»։ Նա նաեւ ավտոմեքենայի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»:

Քիչ անց Արծրուն Հովհաննիսյանը գրեց․

«Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց, 1993թ. Ադրբեջանը տապալում էր հրադադարների բոլոր պայմանավորվածությունները (Կազիմիրովի գիրքը կարդացեք), արդյունքները հայտնի են»։

Ա․Հովհաննիսյանը, արդյունքներ ասելով, նկատի ուներ, որ Առաջին պատերազմում հաղթել է հայկական կողմը, հետեւաբար, հիմա էլ նույն տրամաբանության մեջ են զարգացումները։

ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց արցախցի կանայք ու երեխաները կրկին ակցիա են իրականացրել` պահանջելով զսպել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։ Նրանցից մի քանիսը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, նամակ հանձնել՝ ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը։

«Հիմնական նպատակն այն է, որ լուռ չլինենք, եւ այդ ձայնը հասնի բոլոր միջազգային ատյաններին»,- ասել է նախաձեռնության անդամներից մեկը։

ԱԱԾ-ից հայտնել են, որ պաշտոնից ազատվել է ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Լրատվության ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չեն հայտնել։

Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը:Պատերազմից հետո ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էր պատմել, որ հակահետախուզության դեպարտամենտի՝ օրը գրեթե 24 ժամ աշխատող պետին պաշտոնանկ էր արել Ն․Փաշինյանը՝ առանց բացատրության։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 301 անգամ
Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan