Երևանում երեք անգամ ավելի շատ պատվաստված քաղաքացի կա, քան ամբողջ Հայաստանում. քաղաքապետ
Բնակչության պատվաստումների ցուցանիշով Երևանը առաջատար է՝ տոկոսային հարաբերակցությամբ մայրաքաղաքում պատվաստված մարդիկ երեք անգամ ավելի շատ են, քան ամբողջ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հավելել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցների 80 տոկոսը պատվաստված է։
Նշվում է, որ հոկտեմբերի կեսերին պատվաստվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 44 տոկոսը։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, բնակչության մոտ 16 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին: