Վրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանը
Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումը կարող է բացասական գործընթացներ առաջացնել հասարակության մեջ և վատթարացնել համաճարակաբանական իրավիճակը երկրում, ուստի այն չի ներդրվի, լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, գրում է sputnik-georgia.ru-ն։
Նա դեմ է արտահայտվել պարտադիր պատվաստումների ներդրմանը, բայց միևնույն ժամանակ հորդորել է բնակչությանը լինել բարեխիղճ և կամավոր պատվաստումներ կատարել՝ չմոռանալով կատարել մնացած բոլոր առաջարկությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նույնպես դեմ է արտահայտվել պարտադիր պատվաստմանը։ Կառավարության ղեկավարն ասել է, որ թույլ չի տա պարտադիր պատվաստում, քանի որ կարծում է, որ «քաղաքացուն ոչ թե պետք է ստիպել, այլ համոզել»։