Երևանի քաղաքապետարանը 50 հազ. դոլարով տարածք կգնի ավտոբուսների նոր կայանատեղի կառուցելու համար
Երևանի քաղաքապետարանը «Երևանտրանս» ՓԲԸ-ից կգնի 24,8 մլն դրամ արժողությամբ (ավելի քան 50 հազար դոլար – խմբ.) 4,5 հեկտար մակերեսով տարածք և 13 շինություն։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 26-ին ընդունվել է Երևանի ավագանու նիստում։
Առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ տարածքում կկառուցվի նոր ավտոբուսային կայանատեղի։