Blue Origin-ը և Sierra Space-ը մինչև տասնամյակի ավարտը Երկրի ցածր ուղեծրում կոմերցիոն տիեզերակայան կկառուցեն
Blue Origin և Sierra Space ընկերությունները երկուշաբթի հայտարարել են, որ նախատեսում են մինչև տասնամյակի ավարտը Երկրի ցածր ուղեծրում կառուցել առևտրային տիեզերակայան:
Ինչպես գրում է Bloomberg-ը, նախագիծը կոչվում է Orbital Reef և նախատեսված է որպես «խառը օգտագործման բիզնես պարկ» տիեզերքում գործելու համար:
Դրան աջակցում են Boeing Co.-ն, Redwire Space-ը, Genesis Engineering Solutions-ը և Արիզոնայի պետական համալսարանը:
Այն կներառի ենթակառուցվածքներ և ծառայություններ, որոնք կօգտագործվեն բազմաթիվ վարձակալների կողմից: Օրինակ՝ մոդուլային նավամատույցներ, տրանսպորտային միջոցների նավահանգիստները և այլ հարմարությունները:
Ակնկալվում է, որ կայանը կսկսի գործել այս տասնամյակի երկրորդ կեսին։