«Կներեք, իհարկե, բայց այս երկրի մարդիկ Էրդողանի փորձաճագարները չեն»․ Ալի Բաբաջան
Թուրքիայի տնտեսության նախկին պատասխանատուներից մեկը՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ էլ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ամիսներին գնաճն ավելանալու է։ Իսկ դրա պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացրած որոշումներն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ալի Բաբաջանն իր կուսակցության Արնավութքյոյի շրջանային համագումարում ներկայացրել է Էրդողանի և Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի՝ 2015 թվականից հետո կատարած հայտարարությունները դոլար-լիրա փոխարժեքի մասին և նշել․
«Էրդողանը համառաբար մեր ողջ ազգին իջեցրեց աղքատության խորքերը։ Նախինում էլ եմ ասել․ ամբողջ Թուրքիայի Հանրապետությունը դարձել է փորձարարական լաբորատորիա զուտ այն սխալ թեզի պատճառով, որը տարիներ շարունակ պարտադրել է հարգարժան Էրդողանը։ Կներեք, իհարկե, բայց այս երկրի արժանապատիվ մարդիկ Էրդողանի փորձաճագարները չեն»։
Բաբաջանն իշխանությանը նաև մեղադրել է 2019թ․ մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ գրանցելու համար մտածված սխալ ֆինանսական քաղաքականություն վարելու մեջ։ Նա մասնավորապես նշել է, որ ընտրություններից երեք ամիս առ