Ինչով փոխարինել շաքարը
Հնդիկ սննդաբան Պուջա Մահիջան անվանել է մի սննդամթերք, որը կարող է քաղցրավենիքի սիրահարների համար փոխարինել շաքարին, փոխանցում է Лента պարբերականը:
Մասնագետի կարծիքով՝ շաքարից հրաժարվելը չի նշանակում ամբողջությամբ հրաժարվել քաղցրավենիքից: Կան ցածր կալորիականությամբ այլընտրանքներ, որոնք նույնքան համեղ են, բայց զուրկ են շաքարի բացասական հատկություններից:
Մահիջան խորհուրդ է տվել օգտագործել ստևիա՝ շաքարի բնական փոխարինիչ, որը պատրաստված է Հարավային և Կենտրոնական Ամերիկայում աճող համանուն բույսի տերևներից: Այն 200 անգամ ավելի քաղցր է շաքարից, բայց կալորիական չէ, չի պարունակում ածխաջրեր և չի ազդում արյան մեջ գլյուկոզայի քանակի վրա: Ընդ որում, ստեվիան ունի հակաբակտերիալ հատկություններ և օգտակար է ատամների առողջության համար:
Ավելի վաղ Մահիջան հայտնել էր, որ քաղցր ուտելու հակումը պայմանավորված է օրգանիզմում սպիտակուցների պակասի հետ։ Այդ պատճառով մասնագետը առաջարկում է հետևել, որպեսզի սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ սպիտակուցների բավարար քանակություն լինի։