Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Ուզում եմ ասել, որ, ցավոք, ես կորոնավիրուսի դրական թեստ ունեմ, այնպես որ, ես ինքնամեկուսանում եմ և հետևում կառավարության բոլոր հրահանգներին»,- Instagram-ում հայտնել է կատարողը:
Նա հավելել է, որ կփորձի ծրագրված հարցազրույցներ ու համերգներ տալ հենց տնից։
Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայից կատարող է, որը հայտնի է այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են ՝ Shape of You, Perfect, Thinking Out Loud։