Նոր մանրամասներ՝ Երևանում անչափահասի կողմից BMW-ով մի քանի ավտոմեքենաների ջարդից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին Երևանում առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենայով ջարդի հեղինակ, 17-ամյա Արտյոմ Հակոբյանը 2020 թվականին Երևանում մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկետեմբերի 20-ին Պռոշյան փողոցում նա, ով այդ ժամանակ 16 տարեկան է եղել, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Հետիոտնը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է:
Այս պահին Ա. Հակոբյանի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մահվան ելքով վրաերթի փատով դատական գործընթաց է ընթանում: