Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվել
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է stopcov.ge-ը։
Վերջին մեկ օրում ապաքինվել է 1790 մարդ, մահացել է 42 մարդ։
Մեկ օրում անցկացվել է 52 487 թեստ, այդ թվում՝ 31 051՝ հակամարմինների եւ 21 436՝ ՊՇՌ թեստ։
Ընդհանուր առմամբ Վրաստանում հյատնաբերվել է վարակման 688 804 դեպք, ապաքինվել է 626 478 մարդ, մահացել՝ 9699 մարդ։