Երևան, 28.Մարտ.2024, 00:00 |
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 27-րդ, Հոկտեմբերի 23

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 27-րդ՝ հոկտեմբերի 23

ՄԱԿ գլխավոր քարտուղարը համաշխարհային խոշոր հակամարտություններում՝ Եմենից եւ Լիբիայից մինչեւ Աֆղանստան եւ Լեռնային Ղարաբաղ, հրադադարի կոչ է արել՝ նախազգուշացնելով, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «միակ հաղթողը կլինի համավարակը»:

«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի թիվը կրկնապատկվել է, իսկ Ադրբեջանում այն աճել է 80 տոկոսով»,- ասել է նա: «Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում։ Հաղթում է COVID-19-ը: Մենք պետք է կանգ առնենք»,– ասել է նա եւ հույս հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի առանձին հանդիպումներից հետո հրադադար կհաստատվի:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրել է, որ նախօրեին Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը։

«Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- նշել է նա։

Razminfo կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրել է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է։ Կուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։ Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։ Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2–րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։ Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի Երեւանն ու Բաքուն գան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձեւ, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Բանաձեւում նաեւ դատապարտվում են Հայաստանի եւ Արցախի վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները։

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ում հանդիպել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել.

«Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են Ասկերանը, իսկ կեսգիշերին՝ կրկին անգամ թիրախավորել Մարտունին: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը»:

Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։ Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, դեռ հրթիռակոծվում են սմերչով։

Հայաստանի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ֆրանսիայի առաջնորդը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կտրամադրի վիրավորներին: Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Մակրոնը մեկ անգամ եւս շեշտել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով:

Ելիսեյան պալատում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում: Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Human Rights Watch միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում կատարած հետաքննությունից հետո HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։ «Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն եւ Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են հայկական ուժերը ոնչացնում թշնամու զինտեխնիկան:

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված եւս 27 զինծառայողի անուն:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»:

Ուրեմն՝ որոշ տեղերում էլ հետ չեն շպրտո՞ւմ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում առաջնագծում կռվող զինվորների լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Նրանք լույսը խավարից զատում են զենքով, կամքով, կյանքով»:

Ստրասբուրգում տեղի հայերը բողոքի բազմամարդ ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ: Ակցիան սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդել են ծափահարություններ առաջնագծում կանգնած տղաների պատվին:

Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ալիեւ, Էրդողան, տեռորիստ», «Հայաստան», «Արցախ», պաստառների վրա՝ գրվել. «Ձեր լռությունը հանցագործություն է», «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Ճանաչեք Արցախը»:

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել առաջնագծում հերոսաբար կռվող զինծառայողների մասին.

«Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: Նույն կարգի պետական պարգևներով կխրախուսվեն սերժանտ Գարիկ Կարենի Համամյանը՝ թշնամական 2 տանկ խոցելու, սերժանտ Հայկ Արկադիի Ամիրջանյանը, շարքային Էդուարդ Արմենի Սարգսյանը, լեյտենանտ Տիգրան Հարությունի Կարապետյանը, սերժանտ Արմեն Յուրիի Ավետիսյանը՝ թշնամական երկուական տանկ խոցելու, և ավագ լեյտենանտ Լևոն Ռոբերտի Ալթունյանը՝ հակառակորդի 3 տանկ ոչնչացնելու համար: Փառք մեր քաջարի զինվորականներին»:

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, թե քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Հայաստան չի տեղափոխվել, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ:

«Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ հստակ ագրեսիա կա: Դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել եւ, հավանաբար, չի կարող ճանաչվել, ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին խոսելը կոռեկտ չէ»,- լրագրողներին ասել է Պանկինը:

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալով՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբ հանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դարձյալ հայտարարել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար: Նա հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը ամենօրյա շփման մեջ է եւ՛ Ալիեւի, եւ՛ Փաշինյանի հետ:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերթական գրառումն է արել Ֆեյսբուքում.

«Հարգելի քաղաքացիներ, տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի և պատկան այլ մարմինների հետ։ Որևէ մարդու, նաև իմ անունից որևէ բան մի իրականացրեք։ Նախ մեր ջանքերը մեկտեղելը ավելի արդյունավետ է, հետո որոշ մարդիկ օգտագործում են մեր անունը»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը ասուլիսում հայտարարել է.

«Դիմում եմ մեր հայրենակիցներին, որ խուճապի չմատնվեն, այստեղ տարբեր մարդիկ տարբեր լուրեր են տարածում, կարծես՝ հատուկ մարդկանց խուճապի մեջ գցելու համար։ Սիրելի հայրենակիցներ, մի վհատվեք, մենք կանգնած ենք ամուր մեր լեռների պես, իսկ նրանք կոռնան ու կկորչեն շակալների պես։ Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ապա բնավ կարեւոր չէ՝ կինն է պաշտպանո՞ւմ, թե՞ տղամարդը։ Դիմում եմ մեր հայրենակիցներին՝ ով ի վիճակի է զենք վերցնելու, անկախ տարիքից եւ սեռից, պատրավոր է յուրաքանչյուրը գալ, վերցնել զենքն ու պահել իր հայրենիքը։ Մենք Արցախում այդքան երիտասարդ արյուն ենք հեղել, մենք չենք կարող թողնել, որ այդ երեխաների նահատակվելն իզուր անցնի, չէ՞ որ նրանց այդ հողի համար պայքարում էին։ Մենք ինչպե՞ս ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պատասխան ենք տալու»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 119 անգամ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն... Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերներին է ներ... Սի Ծինփինը կոչ է արել ԱՄՆ-ին խորացնել առևտրատ... 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կ... Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փե... Էնն Հեթուեյը խոստովանել է, թե ինչու է հրաժարվ... Մոսկվան ուսումնասիրում է Բաքվի կողմից Ուկրաին... Սթիվեն Սիգալը տեսակցել է «Կրոկուսի» ահաբեկչու... Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյ... Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի ... Լատվիայի վարչապետը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պա... Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությո... Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխութ... ԱՄՆ-ն հաքերների մասին տեղեկությունների դիմաց ... Լատվիան կարտաքսի ռուս դիվանագետին Դեսպան Ավետիսյանը Իսպանիայի Պատգամավորների Կո... 13-ամյա թոռը 63-ամյա պապի մարմինը հայտնաբերել... Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ֆիլատն ասել է, որ Սանդուն և նրա թիմը Մոլդովայ... «Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կա... Վերանորոգված ու վերազինված «Մհեր Մկրտչյան» ար... Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի ... Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Ա... Կրոսը ևս մեկ տարի կանցկացնի Մադրիդում Բելգորոդում խոցվել է 18 հրթիռ, իսկ Ուկրաինայո... «Հարավային Կովկասի ապագան Փարիզի համար գործիք... Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ... Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը... Ռոբերտ Պատինսոնն առաջին անգամ հայր է դարձել ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մարդկանց թ... Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակաս... Թայլանդում ընդունվել է միասեռ ամուսնություննե... Ֆեյսբուքի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է... Վերացվել է դպրոցի խոհանոցի արտադրական գործուն... ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին. կան տ... Վրաստանում ԵՄ դիտորդները նոր ղեկավար ունեն Հայաստանում Գվինեայի դեսպանն իր հավատարմագրեր... Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի ... Արարատ Միրզոյանն Արգենտինայում անդրադարձել է ... «Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տ... 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համ... ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի ... Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փ... Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տ... Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և... Քուչակ գյուղում բախվել են «Toyota»-ն ու «Opel... Ադրբեջանի սամբոյի հավաքականը հրաժարվել է գալ ... Բոլոր լուծումները պետք է լինեն փոխզիջման տարբ... Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Կամեր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan