Reuters․ Եղիսաբեթ II-ը հիվանդանոցից վերադառնալուց հետո մեկ օր կնվիրի հանգստին
Եղիսաբեթ II-ը հիվանդանոցից վերադառնալուց հետո մեկ օր կնվիրի հանգստին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինհեմյան պալատի աղբյուրներին։
95-ամյա թագուհին հիվանդանոց է այցելել նախնական բուժզննության համար վինձորի ամրոց վերադառնալուց հետո։
Եղիսաբեթ 2-րդը հոկտեմբերի 20-ին չեղարկել էր իր այցը Հյուսիսային Իռլանդիա բժիշկների խորհրդով, ովքեր նրան խորհուրդ են տվել առաջիկա մի քանի օրն անցկացնել հանգիստ ռեժիմում։ Ինչպես նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, Նորին Մեծությունը «դժկամությամբ է ընդունել» խորհուրդը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Օլսթեր ուղեւորությունից հրաժարվելու միապետի որոշումը կապված չէ COVID-19 համավարակի հետ։