ԱԷՄԳ-ի ղեկավարը վստահ է, որ Իրանը գաղտնի ուրան չի հարստացնում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լիովին վստահ է, որ Իրանը համաշխարհային հանրությունի գաղտնի ուրանի հարստացմամբ չի զբաղվում: ԱԷՄԳ ղեկավարը սա հաստատել է հինգշաբթի Վաշինգտոնում Հենրի Սթիմսոնի անվան կենտրոնի կազմակերպած սեմինարի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գրոսիին խնդրել են պարզաբանել՝ արդյոք ինքը վստահ է, որ Իրանը գաղտնի կերպով ուրան չի հարստացնում։ «Ես տեղեկություն չունեմ, որ նրանք [իրանցիները] դա անում են»,- պատասխանել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։ Միեւնույն ժամանակ, նա հստակեցրել է. «Վստահ եմ, որ դիտարկում եմ բոլոր այն վայրերը, որտեղ նրանք [իրանցիները] հարստացմամբ են [ուրանի՝ բաց եղանակով] զբաղվում»:
Արգենտինացի դիվանագետին հարցրել են նաեւ, թե որքանով է նա վստահ Իրանի վերաբերյալ կազմակերպության՝ իրեն վստահված տեղեկատվության հավաստիության մասով։ «Այն շատ բարձր է»,- ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։ «Ես շատ բարձր աստիճանի վստահություն ունեմ իմ տեսչական համակարգի ունակության մեջ՝ պարզելու, թե ինչ է կատարվում [Իրանում]: Եթե մեզ թույլ տան դա անել»,- հավելել է Գրոսին: