Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ...

Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում. հայտարարություն

Հայաստանը գրանցում է էական հետընթաց խոշտանգումների դեմ պայքարի հարցում.: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանի քաղհասարակության 5 կազմակերպություններ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ քաղաքացիական հասարակության նշյալ կազմակերպություններս, խորապես մտահոգված ենք, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններով խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին։ Արձանագրում ենք, որ այս փոփոխությունները էական հետընթաց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինստիտուցիոնալ առումով նվազեցնում են խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության երաշխիքները։

Նախևառաջ, օրինագծի ընդունումը խնդրահարույց է ընթացակարգի առումով, քանի որ Օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված խմբագրությամբ՝ 181-րդ հոդվածի 6-րդ մասում խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչներին, մինչդեռ երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված խմբագրությամբ խոշտանգումն ամրագրող 450-րդ հոդվածը ներառվել է ազգային անվտանգության ծառայության քննիչների քննչական ենթակայությանը վերապահված գործերի ցանկում։ Փաստորեն հանրությունը և մասնագիտական համայնքը հնարավորություն չի ունեցել ժամանակին տեղեկանալու և իր կարծիքը ներկայացնելու նման արմատական փոփոխության վերաբերյալ։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված սույն հոդվածի 5.1-ին մասով չնախատեսված հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 154.1, 189.1 (բացառությամբ 189.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի), 217, 217.1 , 219-221, 224, 226, 226.1, 233, 234, 250, 299, 302-307, 329, 329.1, 330, 384-397.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները»: Այսպիսով, ընդունված օրենքով ՀՔԾ-ն, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների և պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների, այդ թվում նաև՝ խոշտանգումների, քննություն իրականացնող անկախ մարմին դադարել է գոյություն ունենալ, իսկ խոշտանգման գործերի քննության քննչական ենթակայությունը վերապահվել է ազգային անվտանգության ծառայությանը: Մինչդեռ, 2019թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ նախատեսվում էր պահպանել հատուկ քննչական ծառայությունը՝ որպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի, ինչպես նաև ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների (բացառությամբ կոռուպցիոն հանցագործությունների) նախաքննություն իրականացնող մարմին: Նույն ռազմավարությամբ նախատեսված է լուծարել Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի հաստիքները և գործիքակազմը համամասնորեն փոխանցել Հատուկ քննչական ծառայությանը, Քննչական կոմիտեին և Հակակոռուպցիոն կոմիտեին։

Խնդիրն այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից խոշտանգման գործերով նախաքնության իրականացումը չի համապատասխանում խոշտանգման արդյունավետ քննության համար ընդունված միջազգային չափանիշներին։ Այս կառույցի գործառույթը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, նաև վերջիններիս հետ առնչվող պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննությունը: Ավելին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) վարչապետին ենթակա մարմին է», ավելին՝ դուրս է գտնվում քաղաքացիական վերահսկողությունից, այդ թվում՝ ՀՀ ազգային ժողովի կողմից վերահսկողությունից ևս։ Այլ կերպ ասած՝ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը թափանցիկ և հաշվետու չէ: Հետևաբար, այն չի ապահովում ՀՀ միջազգային պարտավորությունների հիման վրա խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքերի քննության արդյունավետությունը դրա անկախության և անաչառության երաշխիքների բացակայության հիմքով:

Համեմատության մեջ նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունն այս առումով դիտարկվում է ավելի անկախ կառույց խոշտանգման գործերի քննության համար։ Ինչպես նաև, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) ՀՀ վերաբերյալ 2015 թ. ներկայացրած զեկույցում դրական է գնահատել ՀՔԾ-ի՝ որպես մասնագիտացված քննչական մարմնի ստեղծումը և ՀՔԾ քննիչների արհեստավարժությունը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքացիական հասարակությունը մշտապես առաջարկել է առավել հզորացնել ՀՔԾ ինստիտուցիոնալ կարողությունները՝ ապահովելով ՀՔԾ-ի պետի ընտրությունը ՀՀ Ազգային ժողովի կողմից, ամրագրել ՀՔԾ-ի հաշվետվողականությունը Ազգային ժողովին՝ տարեկան զեկույցներով՝ արված քայլերի և առաջացած խնդիրների վերաբերյալ, նախատեսել, որ ՀՔԾ-ն որևէ ուղղակի կամ անուղղակի ենթակայություն չպետք է ունենա կառավարությանը, ապահովել խոշտանգումներից տուժած անձանց ուղիղ և անմիջական հասանելիությունը ՀՔԾ-ին և այլն։

Մինչդեռ, միջազգային իրավունքն առաջարկում է խոշտանգման գործերը քննող մարմնի ինստիտուցիոնալ անկախության վերաբերյալ կոնկրետ պահանջներ։ Մասնավորապես․

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով` խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննությունն իրավունքի անբաժան մասն է։ Դատարանը տարբերով գործերով կայացրած վճիռներում հաճախ եզրահանգել է, որ խոշտանգման քննությունն անկախ չի եղել, երբ այն իրականացրել են նույն մարմնի/ստորաբաժանման ծառայողները, ինչը և իրադարձություններում ներգրավված անձինք (տե՛ս՝ «Ակթաշն ընդդեմ Թուրքիայի» «Իլհան ընդդեմ Թուրքիայի» «Գուլեցն ընդդեմ Թուրքիայի» և «Տոտևան ընդդեմ Բուլղարիայի» գործերը): Ավելին, միջոցների արդյունավետության որոշման համար Դատարանը ինստիտուցիոնալ արդյունավետությունը կիրառում է որպես համապատասխան չափանիշներից մեկը`պահանջելով, որ պատասխանատու մարմինը լինի «բավականաչափ անկախ» Կոնվենցիայի իրավունքի խախտման համար պատասխանատուից: Ավելին, Դատարանը նշել է, որ անկախությունը նշանակում է ոչ միայն հիերարխիկ կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն իր 20-րդ ընդհանուր մեկնաբանության մեջ արձանագրել է, որ «բողոքները պետք է անհապաղ և անկողմնակալ քննվեն իրավասու մարմինների կողմից, որպեսզի միջոցն արդյունավետ լինի»: Քննարկելով մասնակից պետությունների զեկույցները՝ Կոմիտեն մի քանի անգամ կոչ է արել պետություններին «ապահովել, որ վատ վերաբերմունքի, խոշտանգումների և պետության գործակալների կողմից կատարված այլ չարաշահումները անհապաղ դիտարկվեն և հետաքննվեն անկախ մարմնի կողմից»:

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ևս բազմիցս շեշտել է անկողմնակալ և անկախ քննությունների կարևորությունը՝ որպես խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից կալանավորվածների պաշտպանության միջոցներից մեկը: 2000 թվականին Կիպրոս կատարած այցից հետո կոմիտեն նշել է, որ «…աքսիոմատիկ է, որ նման [խոշտանգումների] դեպքերի վերաբերյալ հետաքննությունները պետք է ոչ միայն լինեն, այլև դիտվեն որպես ամբողջովին անկախ և անաչառ»: Այնուհետև Իսպանիայի հետ կապված կոմիտեն նշել է, որ «…Ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի ներքին հաշվետվողականության մեխանիզմների բողոքների քննությունը չի կարելի ասել, որ անկախ և անաչառ է» և ընդգծել է, որ «…անփոխարինելի է, որ անձինք Ոստիկանության դեմ բողոքների վերաբերյալ հետաքննություններ իրականացնելու համար պատասխանատուները պետք է իսկապես անկախ լինեն իրադարձություններում ներգրավվածներից»:

Հայաստանի վերաբերյալ 2012թ. հուլիսին ընդունված եզրափակիչ հետևություններով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է արտահայտել ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի քննության անկախ մեխանիզմի բացակայության առնչությամբ՝ առաջարկելով խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների քննության անկախ համակարգի ստեղծում։

Վ․ Գասպարիի վերաբերյալ կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խոշտանգումների վերաբերյալ գործերով արդյունավետ քննություն կատարելու չափանիշներն են.

ա) քննություն իրականացնող մարմինների անկախությունը և անաչառությունը,

բ) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ արագությամբ,

գ) քննություն իրականացնող մարմինները պետք է օժտված լինեն համապատասխան փաստերը հաստատելու, մեղավոր անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու լիարժեք իրավասությամբ,

դ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներն ապահովելու համար,

ե) պետք է ապահովվի քննության նկատմամբ հասարակական հսկողությունը և տուժողի արդյունավետ ներգրավվածությունը քննությանը։

Վճռաբեկ դատարանն Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով ընդգծել է, որ «իրականացված քննության նկատմամբ վստահության առկայության հիմնական պայմաններից է նաև քննությունն իրականացնող մարմինների ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունն ու անաչառությունը` գործնական իմաստով։ Օրինակ` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել էր, որ պետական մարմինները ներգրավվել էին քննելու միևնույն դատախազության աշխատակիցների և տեղական ոստիկանության բաժնի՝ նրանց ենթակաների գործողությունները, որպիսի քննությունը դատարանը չէր կարողացել համարել անկախության և անկողմնակալության պահանջներին բավարարող: Այսինքն՝ անհրաժեշտ է նաև պատշաճ ուշադրության արժանացնել գործի քննության մեջ ներգրավված մարմինների անկախության և անաչառության ապահովումը՝ միջոցներ ձեռնարկելով բացառելու գերատեսչական շահերի հնարավոր բախումները»։

Այսպիսով, վերոնշյալ հիմնավորումների լույսի ներքո նախատեսված օրենսդրական փոփոխություններով խոշտանգման վերաբերյալ գործերի մինչդատական քննությունը՝ ՀՀ ԱԱԾ քննչական ստորաբաժանմանը պատվիրակելը որևէ կերպ չի տեղավորվում նման գործերով քննության առավելագույն անկախություն և անաչառություն ապահովելու հրամայականի տրամաբանության մեջ, հաշվի առնելով այն, որ 1) նշված քննչական մարմինը գտնվում է ազգային անվտանգության մարմնի, իսկ այդ կառույցն իր հերթին՝ գործադիր մարմնի ղեկավարի ուղիղ ենթակայության տակ, 2) գործնականում նման կարգավորումը հաճախ բերելու է շահերի բախման դեպքերի, երբ հանցագործության մեջ կասկածվող հանդիսանան հենց ԱԱԾ, այդ թվում դրա քննչական ստորաբաժանման ծառայողները իրենց իրավասությանը վերապահված բազմաթիվ այլ բնույթի գործերով քննության վերաբերյալ դեպքերով:

Ուստի, առաջարկում ենք խոշտանգման գործերով քննչական ենթակայությունը վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Մասնավորապես, խոշտանգումների գործերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորել առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնող ստորաբաժանում ստեղծել նաև ՀՀ գլխավոր դատախազությունում: Միաժամանակ, Քննչական կոմիտեի ծառայողների կողմից ենթադրյալ հանցագործությունների քննության նպատակով Գլխավոր դատախազի որոշմամբ տվյալ գործերի քննության ենթակայությունը պետք է փոխանցվել այլ նախաքննության մարմնին: Զուգահեռաբար, կառավարությունն ու օրենսդիրը պետք է անպայման անդրադառնան քննչական կոմիտեի ինստիոտուցիոնալ անկախության երաշխիքների ամրապնդմանն ու Ազգային ժողովին հաշվետու լինելու խնդրին առաջիկայում սպասվող սահմանադրական փոփոխությունների համատեքստում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

դիտվել է 77 անգամ
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan