Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ...

44-օրյա պատերազմ. Իրական և պաշտոնական քրոնիկոն. Օր 26-րդ, Հոկտեմբերի 22

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 26-րդ՝ հոկտեմբերի 22

ՀՀ ԱԳՆ-ն ուշ գիշերին հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

«Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը»:

Մամուլը հայտնեց, որ նախօրեին համար Մոսկվամեկնած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Լավրովի հետ հանդիպման և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռահար բանակցություններում առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել: Երեկոյան վերադառնալով Երևան՝ շտապել է վարչապետի մոտ: Hraparak.am-ը գրեց, որ կեսգիշերին մոտ վարչապետին են այցելել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, որոնք կոնկրետ առաջարկ են արել Փաշինյանին՝ լիազորել Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ մեկնել Մոսկվա և փորձել բանակցություններ վարել: Ըստ կայքի՝ վարչապետը հակված չէ օգտվել նախկին նախագահների ծառայություններից: Օրեր առաջ նա նման փորձերը մերժել էր:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը հայտնեց, որ երկրի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:Խորհրդարանականները նաև դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները Արցախի բնկիչ ժողովրդի՝ հայերի նկատմամբ:

Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը.

«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը»:

Նկատենք, որ գրեթե բառացի կրկնվում են գիշերվա մարտերի մասին առավոտյան տարածվող տեքստերը։

Արցախի ԱԻՊԾ-իցտեղեկացրեցին, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Առավոտյան թշնամին հրետանի է կիրառել Մարտունու եւ հարակից գյուղերի ուղղությամբ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է:

«Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ»,-հավելել էր նա:

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որում երևում է, թե ինչպես է Արցախի ԶՈՒ-երը ոչնչացնում թշնամու ռազմական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրությանն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղերձ հղելուց հետո հակառակորդի զինյալները ոչնչացվել են։Զինուժմեդիայի հրապարակված տեսանյութում բացահայտվելեն հակառակորդի կեղծիքները։ Օրինակ, հակառակորդի տեսանյութերում գերակշռում են ֆոտոշոփերը։ Այդպիսի մի տեսանյութ է հրապարակվել, թե նրանց զինվորները գտնվում են Արցախի ինչ-որ բնակավայրում, որտեղ տեղակայված է նրանց դրոշը, բայց չգիտես ինչո՞ւ քամուց դրոշը ծածանվում է, մինչդեռ ծառերի տերեւներն անշարժ են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային 3 խմբերը հերթական այցեր են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների պատճառով Արցախից Հայաստան տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ Երևանում և մարզերում՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման աջակցության համար:

«Կացարաններում բնակվող անձանց բարձրացրած անհատական շատ խնդիրներ տեղում ստացել են լուծում:Այցերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվել է նաև թեժ գծի զանգերի և անհատական բողոքների քննարկմամբ: Արձանագրված հարցերի կապակցությամբ գրավոր առաջարկներ կներկայացվեն պետական մարմիններին»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքիիր էջում մեջբերում արեց Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից.

«Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

Առանց մեկնաբանության։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր ՎանեցյանըՖեյսբուքում ահազանգեց.

«Անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։

«Տղե՛րք,

Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։

Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ Ֆեյսբուքում հրապարակելով թուրքական խոցված «Բայրաքթարի» լուսանկարը, գրել էր.

«Իսկ մտածե՞լ եք այս նկարը նաև ինչի մասին է. Սա ոչ թե մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոն, այլ միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային։ Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը։Իսկ դա ուղիղ նշանակում է պահանջարկի կտրուկ անկում թուրքական այս զինատեսակի ( և ընդհանրապես՝ վստահության նվազում թուրքական զինտեխնիկայի) նկատմամբ: Մանավանդ, որ ըստ տարբեր աղբյուրների, խփված «Բայրաքթարների» թիվը շատ ավելի մեծ է։Այնպես որ, երբեք մի հարցրեք՝ մենք մեր սահմանափակ ռեսուրսներով ինչ լուրջ վնաս կարող ենք հասցնել Թուրքիային։ Ոչ միայն կարող ենք, այլեւ արդեն հասցրել ենք»։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ բողոքի ցույցի մասնակից արցախցի երեք կին հանդիպել են դեսպանատան դիվանագիտական բաժնի պետի հետ։ Վերադառնալով հանդիպումից, Լիանա Ադամյանն ասաց, որ իրենց պահանջները ներկայացրել են թե՛ բանավոր, թե՛ գրավոր՝ նամակի տեսքով։

«Նաև հանդիպում պահանջեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Մենք ընդգծել ենք, որ պատասխանը պիտի արագ լինի և սպասելու ենք դրան, այլապես հնարավոր է մեր հավաքն ավարտվի, բայց մենք նորից ենք գալու, մենք ուրիշ տեղ գնալու չունենք, մենք ուրիշ հայրենիք չունենք»,- ասել էր նա։

Արցախի կանայք ԱՄՆ-ից պահանջում են նաև ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում տեսանյութ տեղադրեց, այն ուղեկցելով գրառումով.

«Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեքկոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից»:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սկսեց հոկտեմբերի 22-ի իր գրառումների շարքը.

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր»:

Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի անվտանգության եւ քաղաքականության հարցերով նահանգապետի տեղակալ ԱլիյարՌաստգունհայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գոտուց 71 հրթիռ է ընկել Իրանի Խոդաֆարին քաղաքի տարածքում:

Նա նշել էր, որ ԼՂ հակամարտության կողմերին զգուշացրել են նման գործողությունների անթույլատրելիության մասին, բացի այդ, իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար:

Արցախի ՊԲ-ն առաջնագծից սահմանի պաշտպանների մասին տեսանյութ հրապարակեց։ Սահմանի ամրությունը թիկունքից է գալիս, համեստաբար նշում էր զինվորներից մեկը։

«Հակառակորդը փորձել է մխրճվել մեր խորքը, բայց մեր տղերքի վճռորոշ գործողություններով հետ են շպրտել, թողնելով զրահատեխնիկա և անձնակազմի մեծ քանակի կորուստ»,- ասում էր սահմանի պաշտպաններից մեկը.

«Տրամադրությունը մարտական է։ Ոչ մեկս չի պատրաստվում զոհվել, պատրաստվում ենք հակառակորդին ոչնչացնենք»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում նոր գրառում արեց.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով: Մեր տղաների մարտական ոգին ու տրամադրվածությունը հաղթանակի հանդեպ միայն մեծ վստահություն է ներշնչում:Արհեստավարժ զինվորականների, ժամկետայինների և աշխարհազորի սերտ փոխգործակցված աշխատանքն ու կողք-կողքի ճիշտ գործելու ունակությունն ամեն օր արտահայտվում են նոր սխրանքներով:Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի նրանց ոգևորությունն ու վճռականությունը վարակիչ դառնան նաև թիկունքում գտնվողների համար: Թշնամու դեմ արդյունավետ պայքար մղելու և հաղթանակի հասնելու բոլորիս հավաքական ցանկությունը կարող ենք կյանքի կոչել մեր ուժերի նկատմամբ անվերապահ հավատի ու միասնական ջանքերի շնորհիվ:Հավատումեմմերհաղթանակին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչից հետո մի շարք համայնքների ղեկավարներ հայտնեցին կամավորական ջոկատներ ձեւավորելուեւառաջնագիծ մեկնելու մասին: Մամուլը հայտնեց, որ կեսգիշերն անց ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին ջոկատը, որն արդեն մեկնել է Հայաստանի հարավ-արեւելյան սահման:ՔՊ ջոկատի կազմի մեջ են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Գեւորգյանը, Վահագն Հովակիմյանը եւուրիշներ:

Հիշեցնենք, որ այս խմբի անդամները Սյունիքից պարբերաբար զինվորական համազգեստով իրենց լուսանկարներն էին հրապարակում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս գործադրել բոլոր ջանքերը այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:Կրեմլում ցավով հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն պահպանում մոսկովյան պայմանավորվածությունները՝ նշել է Պեսկովը:

Վարչապետի միջնորդությամբ եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գարեգին Պողոսյանն «Ազգային հերոսի» կոչում ստացավ։

Իրանական Azariha թելեգրամ-ալիքը հրապարակել էր Իրանի սահմանի երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով Իրանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակիչների տների փլուզումները:

«Հյուսիս-հարավ ուղղությամբ իրենց դիրքերը տեղակայելու փոխարեն՝ Բաքվի ուժերը տեղակայվել են արեւելք-արեւմուտք ուղղությամբ: Մյուս կողմից, Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան եւթաքֆիրիստներ (ահաբեկիչներ) տեղակայում իրանական սահմանին: Ժամանակը չէ՞, որ Իրանի բանակը հայտարարի ԼՂ խորքում բուֆերային գոտի ստեղծելու մասին»,-գրում էրթելեգրամ-ալիքը:

Կառավարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասում էր.

«Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ է հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Հսկողություն ենք սահմանում, ինչպես զինվորն իր դիրքում է հսկում, մենք էլ մեր հոգեւոր դիրքում ենք հսկում։ Բոլոր արարողությունները 2-3 ժամը մեկ անդադար կատարում ենք, որպեսզի մեր հոգեւոր աղոթքներով զորացնենք մեր բանակը, հայրենիքն ու ժողովուրդը, որ հոգեւոր դաշտը փորձենք դարձնել ավելի անվտանգ»։

Նա ասում էր, որ մեր զինվորներն ու սպաներն իրոք մեծ հերոսներ են.

«Դաժանագույն պատերազմ է, առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են տղաները»։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում պետք է ընդգրկվեր և քննարկվեր մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 77 անգամ
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին... Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն... «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դե... Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կո... Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բ... 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները... Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահման... Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև... Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած առեր... Իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը... Մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը ... Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվ... Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամա... Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական հ... Կառավարության նիստ․ Ուղիղ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահ... Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում... Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված ... Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ց... Ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Արտեմ Վալտեր՝ «Զարմանա... Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառա... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայա... Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տ... Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտ... «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հր... ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտն... Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական... Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փա... Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստաց... «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞... Կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքու... Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանությ... «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակ... «Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը ... Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարու... Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ... Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանու... Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտա... ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan