Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռ չի սկսվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ զրույցում պատասխանել է «ինչու Հայաստանը չի պահանջում Սև լճից ադրբեջանցի զինվորականների հեռանալը» հարցին։
«Պահանջում ենք, ամեն տեղ բարձրացնում ենք այս հարցը, փորձում ենք դիվանագիտորեն լուծել հարցը», – ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր ադրբեջանցիները սկսել են կառույցներ ստեղծել Սև լճի տարածքում կամ էլ տարածքից առաջ են անցել։