Նախագահի հրամանով Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Արուսյակ Ալեքսանյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ԲԴԽ-84-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արուսյակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում: