Արման Եղոյանն իտալացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Հռոմ կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Իտալիայի խորհրդարանի իր գործընկերների հետ:
Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ ունեցա Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։
Քննարկեցինք երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Գործընկերներիս մանրամասն ներկայացրի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները։ Խոսեցինք նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության խնամքին առնչվող հարցերից։
Այս և հաջորդ տարվա ընթացքում ԵՄ ֆինանսավորմամբ Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների հետ իրականացնում ենք ՀՀ ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թվինինգ ծրագիրը։ Ազգային Ժողովն առաջին անգամ է օգտվում ԵՄ փորձի փոխանակման այս կարևոր գործիքից»,- հայտնում է Արման Եղոյանը։