Պատգամավոր. Սոցնախարարությունը խոսում էր ինչ-որ վիթխարի նախագծերի մասին, բայց ամեն ինչ սահմանափակվեց փողեր բաժանելով
Հարկադիր տեղահանվածներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն ցուցաբերելու համար հսկայական միջոցներ են հատկացվել, բայց դրանք, մեծ հաշվով, ծախսվել են ոչ նրա վրա, ինչ պետք էր: Այս մասին հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած՝ Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների հիմնախնդիրին նվիրված քննարկման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ «Արդարություն» կուսակցությունից պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, խնդիրները շարունակում են կուտակվել:
«Բուն Ղարաբաղում անհրաժեշտ է լուծել ոչ միայն բնակարանային խնդիրը, այլեւ կանխել բնակչության հետագա արտահոսքը: Սոցնախարարությունը մեզ պատմում էր ինչ-որ վիթխարի ծրագրերի իրականացման մասին, սակայն ի վերջո ամեն ինչ սահմանափակվեց գումարի բաժանելով: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե սոցիալական հավասարության, այլ սոցիալական արդարության սկզբունքով: Հենց դա է Լեռնային Ղարաբաղում բնակչության պահպանման գրավականը»,- ասաց պատգամավորը: