Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում Հնդկաստանի ՌՕՈւ ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում Հնդկաստանի ՌՕՈւ ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է ANI գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ աղետը տեղի է ունեցել ուսումնամարտական թռիչքի կատարման ժամանակ։ Օդաչուն վիրավորվել է։ Ինքնաթիռի ընկնելու վայրում աշխատում է միջադեպերի պատճառների հետաքննության հատուկ հանձնաժողովը։ Աղետի այլ մանրամասներ չեն հաղորդվում։