Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվները կալանքի տակ են: Տեղեկությունը մեր հարցմանն ի պատասխան հաստատել է նաև Տիգրան Արզաքանցյանը.
«Այո, իրոք կալանք է դրված իմ բանկային հաշիվների վրա: Բայց թույլ տվեք չմեկնաբանել դա»,-ասել է Արզաքանցյանը:
Գործարարը նաև հաստատել է, որ իր սեփականություն հանդիսացող ընկերություններում ստուգումներ են իրականացվել, սակայն դրանք, Արզաքանցյանի պնդմամբ «կրել են հերթական բնույթ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: