Երևան, 06.Դեկտեմբեր.2021, 00:00 |
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առ... Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարք... Հայ ուսուցիչները Բիշքեկում կմասնակցեն ռուսաց ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ա... ՀՌՕ երիտասարդ թռիչքային անձնակազմը գիշերային ... Հարցազրույցի թողարկումից հետո Ալեք Բոլդուինը ... Բարսելոնայի իշխանությունը որոշել է քանդել Մես... Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է են... Երևանում միջազգային համաժողով է ընթանում ՀՀ և... Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայաս... Վթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապ... Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Դոուլը միշտ եղել է Ցեղասպանության ճանաչման պա... Թուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Camry... Շնորհավորում եմ ընտրություններում հաղթող ընդդ... Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ԱՄՆ նախկին սե... Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն ... Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օ... 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ... Դիլիջանում հրդեհ է բռնկվել․ այրվել է ավտոտնակ... Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան և Ա... Հենց ընտրությունների կեղծման պրակտիկան է քայք... Վանաձորի բոլոր ընտրատեղամասերի տվյալները. Փաշ... Թալինում ՔՊ-ն հարաբերական հաղթանակ է տոնել. Ի... Իտալիայում ատամնաբույժը փորձել է ներարկել կոր... Այլընտրանքի բացակայությունն ու ռեկորդային ցած... Հնդկաստանում կինը, որի որդուն բռնել էր հովազը... Բրիտանիայում հայտնաբերվել է կոկաին նախարարակա... Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում... Պացիենտի ուղիղ աղիքում հայտնաբերվել է Երկրորդ... Դեկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ... Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյո... Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan... Պակիստանում ամբոխն ինքնադատաստանի է ենթարկել ... Ելք՝ փակուղուց. Ի՞նչ անել, երբ արդեն ոչինչ չե... Արամ Սարգսյանի գյուղում իշխող ՔՊ-ն պարտությու... Անկարայում չեն կապում Bayraktar-ի մատակարարու... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամ... Օրենքով գող Բեսիկ Քվինիխիձեն դատապարտվել է գա... Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գ... Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Ախուրյանում և Ամասիայում, նախնական արդյունքնե... Աշտարակի մի քանի ընտրատեղամասերում, նախնական ... Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan... Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել... Վեդիում ՔՊ–ն պարտվել է, առաջատարը «Իմ հզոր հա... ՔՊ–ն պարտվել է Վարդենիս համայնքում Էրդողանը հայտարարել է, որ թուրք կանայք իրավու... Նախնական արդյունքներով՝ Մասիսում հաղթեց Դավիթ... Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվու... Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծ... Ինչ կրել ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանա... Ապարանցին ՔՊ-ի թեկնածուի անվան դիմաց մուրճ էր... Գավառում գործող համայնքապետը ստացել է ձայների... Հայաստանի ֆուտբոլի Մ18 տարեկանների ընտրանին ը... Ապարանում Կարեն Եղիազարյանը հաղթեց ՔՊ թեկնածո... «Միլանը» լավագույն մեկնարկն է գրանցել 2003/04... Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել... Կարլսենը 2-րդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոն... ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները (Թարմա... ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Սրբապղծություն Գեղարքունիք. թալանել են Արցախյ... Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ... Ես Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչո... Գարիկ Սարգսյանը Լանջանիստում պարտվեց «Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օ... Լարված իրավիճակ Աբովյանի 29/14 տեղամասում. ԲՀ... Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ի... Կոտայքի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրա... Մահացել է կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյուն... Գեղամավան գյուղում հաղթել է ՀՅԴ-ն Վանաձորի մի քանի ընտրատեղամասերում հաղթում է ... Դիտարկված տեղամասերում արձանագրվել է վիճաբանո... Առաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղո... Ապարան խոշորացվող համայնքում այս պահին առաջատ... Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքից... Անկարան Bayraktar-ի մատակարարումները չի կապու... ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները. (Թարմ... Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ըն... Նոյեմբերին աշխարհում կորոնավիրուսով 3 միլիոնո... Ժամը 20.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մ... Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրու... Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարում Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ փլուզվե... Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին ժամը 20։0... Գյուղից ոչ ոք չի մասնակցել ընտրությանը, սակայ... Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մ... Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզ... Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյո... «Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ Ավարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, ... Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեա... Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավ... Մեծ Բրիտանիային զգուշացվել է փոթորկի հետևանքո... Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտե... Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբ...

Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան․ 3 օր անց գրավվեց Շուշին․ «Հետք»

«Հետք»-ը 44-օրյա պատերազմի վերջին օրերին չիրականացված Սղնախի օպերացիայի վերաբերյալ զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը ուշագրավ մանրամասներ է պատմել այդ օրերին կատարվածի վերաբերյալ։

«Հետք»-ի հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«2020 թվականի նոյեմբերի 5-ին ադրբեջանական բանակի զորամիավորումները Շուշիի մատույցներում էին։ Երբ Ավետարանոց, Սղնախ, Քարին Տակ գյուղերն արդեն կորսված էին, պարզ էր, որ թշնամու գլխավոր նպատակը Շուշին գրավելն է։ Արցախում որոշում են մարտական գործողություններում բեկում մտցնելու վերջին ջիգը գործադրել։ Ծրագրվում է Սղնախի օպերացիան, որը տապալվում է գործողությունը սկսելուց մեկ-երկու ժամ առաջ։

Չիրականացված գործողության վերաբերյալ «Հետք»-ը զրուցել է «Շահեն Մեղրյան» ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանի հետ, որը նույնպես դերակատարություն պետք է ունենար։

Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2020 թ. նոյեմբերի 5-ին Սղնախի օպերացիան իրականացնելու նպատակով խորհրդակցություն է անցկացնում Շոշ գյուղի դպրոցում։ Հանձնարարականներ է տալիս ծրագրվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ղեկավարներին։ Նոյեմբերի 6-ի առավոտյան պետք է ճեղքում իրականացվեր, որը, հնարավոր է, բեկեր պատերազմի ընթացքն, ու այլ վերջնարդյունք լիներ։ Առավոտյան ժամը 07:00-ին արձանագրվում է, որ օպերացիան տապալված է։

2020 թ. նոյեմբերի 4-ի կեսօրին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվում։ Հակառակորդն արդեն գրավել էր Ավետարանոցը, Սղնախը, Քարին Տակը և Նաբիլարով, Զառսլույով հասել «Իսայի աղբյուր» կոչվող տեղանք (Իսաբուլախ), որից հետո պետք է մտներ Շուշի։

Խորհրդակցությունը վարում է Արայիկ Հարությունյանը, մասնակցում են գեներալներ։ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատարին Արայիկ Հարությունյանն ասում է, որ հակառակորդի ընթացքը դեպի Շուշի կասեցնելու համար պետք է Շոշ գյուղի ուղղությամբ, Սղնախի հատվածում կանգնեցնել։ Դրա համար պետք է ճեղքում իրականացնել, իսկ այդ գործողությանը մասնակցող խմբերի առաջին շարքում պետք է լինեն Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, որին կցված է մեկ գումարտակ։ Սամվել Բաբայանի ենթակայության տակ ձևավորված 2 գումարտակներն էլ (բաղկացած կամավորականներից) կողքերից պետք է առաջանային։ Առաջին խումբը պետք է դիմացից գնար, մյուս երկուսը՝ աջ և ձախ կողմերից։ Նոյեմբերի 5-ին ևս մեկ խորհրդակցություն է նախատեսվում, որը պետք է անցկացներ Սամվել Բաբայանը Շոշ գյուղի դպրոցում։

Նոյեմբերի 5-ի առավոտյան, մինչ երկրորդ խորհրդակցությունը, Ռոլանդ Այդինյանը մի քանի հոգու հետ դիտարկում է իրականացնում Շոշ գյուղից Սղնախ ընկած հատվածում։

«Տեղազննությունը կատարում ենք։ Թուրքի տանկ ենք մի հատ խփում այդտեղ, մի հատ «Ուրալ» ենք խփում՝ պուշկեն վրան կապած, ու նայում ենք՝ որտեղ ինչ ա։ Մեր պրավադնիկները (ուղեկցողները) սղնախեցի էին, լավ էլ տղեք էին։ Տղեքի հետ նայում ենք, որոշում ենք՝ որտեղով։ Արտերի արանքում թփուտներ կան, մի մասը թփուտներով պետք է գնար, մի մասն՝ արտերի վերևում անտառ է սկսվում, իրենց գյուղի հին ֆերմա կար, ֆերմայի բերանով։ 3 ուղղություն ենք որոշում ու գալիս ենք»,- պատմում է Ռոլանդ Այդինյանը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ասկերանի շրջանի Շոշ գյուղի դպրոցում տեղի է ունենում խորհրդակցությունը։ Այն վարում է Սամվել Բաբայանը, ներկա է լինում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, բազմաթիվ այլ գեներալներ, տանկային զորամասի հրամանատար Թաթուլ Հայրապետյանը և այլք։ Որոշվում է՝ «Շահեն Մեղրյան» ջոկատի տղաները 3 գումարտակներից մեկի հետ դիմացից պետք է գնան, մյուս երկու գումարտակները՝ երկու կողքից։ Առաջին խումբը պետք է Շոշ գյուղից հասնի Սղնախ գյուղի գյուղապետարան, գրավի շենքը։ Մյուս երկու խմբերն այդ ժամանակ պետք է համաժամանակյա բացազատվեն և սեպաձև տեսք տան զորաշարժին։ 2-րդ խումբը՝ առաջանա Չախմախ տեղամասով դեպի Քիրս սարի կողմը։ 3-րդ խումբը պետք է առաջանա Ավետարանոցով դեպի Ակնաղբյուր։ Արդյունքում պետք է ճեղքումով Շուշիի մատույց հասած հակառակորդի թիկունքային կապը կտրվի։

Պատերազմից հետո Սամվել Բաբայանը խորհրդակցությունից մի փոքր հատված ներկայացնող տեսանյութ տարածեց։ YouTube-ի՝ իր անունով էջում Բաբայանի հրապարակած տեսնայութում նա հայտարարել է․ «Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է։ Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը։ Կարողանու՞մ եք հասկանալ, թե ինչ եմ ասում։ Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել՝ չկա։ Ինչ խնդիր ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է։ Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել»։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ժամը 6-ին խմբերը պետք է տեղում լինեին։ 1 ժամ դիտարկում անեին, որի վերջին 20 րոպեն պետք է հրետակոծություն իրականացվեր։ Ժամը 7-ին նախատեսված էր հարձակումը։ Տեղում պետք է լիներ 12 տանկ, 8 հետեւակի մարտական մեքենա՝ ՀՄՄ (БМП)։

Նոյեմբերի 6-ի առավոտյան՝ նախանշված ժամին, բոլոր խմբերից տեղում էին Շահեն Մեղրյանի անվան ջոկատի տղաները, տանկերը, ՀՄՄ-ն և նրանց հետ ճեղքումը սկսող գումարտակը։ Մյուս երկու գումարտակները չկային։ Ռոլանդ Այդինյանը փորձում է գործողությունը կոորդինացնող Գրիգոր Սահակյանից ճշտել, թե որտեղ է զորքը։ Պարզվում է՝ երկու գումարտակն էլ հրաժարվել է գործողությանը մասնակցել։

Մեր հարցին, թե ովքե՞ր էին այդ գումարտակներում, Ռոլանդ Այդինյանը պատասխանում է․

«Ես չեմ էլ հիշում՝ ովքեր էին։ Ես իրենց խորհրդակցության ժամանակ եմ տեսել։ Այդ հարցերը, ինձ թվում է, ով իրենց կուրացիա է անում, կհարցնեք իրենց, թող ասեն։ Իրենց ոչ մի տեղ չենք տեսել, որովհետև իրենք չեն մասնակցել այս պատերազմին։ Այդ մարդիկ պատրաստվում էին որպես շտուրմավիկ, որ պետք է գային այդ գործողությունն անեին ու այդպես էլ դրան էլ չեկան։ Չգիտեմ՝ ինչի»։

Ավելի վաղ Ռոլանդ Այդինյանն այդ զորքը նկարագրելիս նշել էր․ «Գլխավոր հարվածը պետք է լիներ Շոշի կողմից, մենք էինք ու մեզ կցում են․․. Սամվել Բաբայանն էր իր մոտ, 3 գումարտակ կար, որոնք Սամվել Բաբայանի բանի տակ էին, վերահսկողության, ենթակայության։ Ինքն էր ամեն ինչով ապահովել»։

Փորձեցինք զրուցել նաև Սամվել Բաբայանի հետ։ Այս թեմայով հարցազրույցի մեր մի քանի խնդրանքները Սամվել Բաբայանն անարձագանք թողեց։

Սղնախի օպերացիայի տապալումից 3 օր անց հակառակորդը գրավում է Շուշին, և ստորագրվում է պատերազմը դադարեցնելու հայտնի հայտարարությունը»։

դիտվել է 259 անգամ
Նովակ Ջոկովիչը 350-րդ շաբաթը սկսեց աշխարհի առ... Ընտրական հանցագործության 17 հաղորդում՝ Գեղարք... Հայ ուսուցիչները Բիշքեկում կմասնակցեն ռուսաց ... Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ա... ՀՌՕ երիտասարդ թռիչքային անձնակազմը գիշերային ... Հարցազրույցի թողարկումից հետո Ալեք Բոլդուինը ... Բարսելոնայի իշխանությունը որոշել է քանդել Մես... Տիգրան Մեծի պողոտայում «Շկոդա»-ն վրաերթի է են... Երևանում միջազգային համաժողով է ընթանում ՀՀ և... Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայաս... Վթարից հետո 30-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապ... Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնա... Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվ... Դոուլը միշտ եղել է Ցեղասպանության ճանաչման պա... Թուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Camry... Շնորհավորում եմ ընտրություններում հաղթող ընդդ... Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ԱՄՆ նախկին սե... Եղեգնաձորում իշխող ուժը ջախջախիչ պարտություն ... Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Օ... 36 համայնքից ՔՊ-ն համայնքապետ կարող է ունենալ... Դիլիջանում հրդեհ է բռնկվել․ այրվել է ավտոտնակ... Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան և Ա... Հենց ընտրությունների կեղծման պրակտիկան է քայք... Վանաձորի բոլոր ընտրատեղամասերի տվյալները. Փաշ... Թալինում ՔՊ-ն հարաբերական հաղթանակ է տոնել. Ի... Իտալիայում ատամնաբույժը փորձել է ներարկել կոր... Այլընտրանքի բացակայությունն ու ռեկորդային ցած... Հնդկաստանում կինը, որի որդուն բռնել էր հովազը... Բրիտանիայում հայտնաբերվել է կոկաին նախարարակա... Փաշինյանի կուսակցությունը ջախջախվեց Ապարանում... Պացիենտի ուղիղ աղիքում հայտնաբերվել է Երկրորդ... Դեկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ... Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյո... Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan... Պակիստանում ամբոխն ինքնադատաստանի է ենթարկել ... Ելք՝ փակուղուց. Ի՞նչ անել, երբ արդեն ոչինչ չե... Արամ Սարգսյանի գյուղում իշխող ՔՊ-ն պարտությու... Անկարայում չեն կապում Bayraktar-ի մատակարարու... «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամ... Օրենքով գող Բեսիկ Քվինիխիձեն դատապարտվել է գա... Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գ... Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Ախուրյանում և Ամասիայում, նախնական արդյունքնե... Աշտարակի մի քանի ընտրատեղամասերում, նախնական ... Երևանում բախվել են Mercedes G-500-ն ու Nissan... Եղեգնաձորի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել... Վեդիում ՔՊ–ն պարտվել է, առաջատարը «Իմ հզոր հա... ՔՊ–ն պարտվել է Վարդենիս համայնքում Էրդողանը հայտարարել է, որ թուրք կանայք իրավու... Նախնական արդյունքներով՝ Մասիսում հաղթեց Դավիթ... Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվու... Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծ... Ինչ կրել ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանա... Ապարանցին ՔՊ-ի թեկնածուի անվան դիմաց մուրճ էր... Գավառում գործող համայնքապետը ստացել է ձայների... Հայաստանի ֆուտբոլի Մ18 տարեկանների ընտրանին ը... Ապարանում Կարեն Եղիազարյանը հաղթեց ՔՊ թեկնածո... «Միլանը» լավագույն մեկնարկն է գրանցել 2003/04... Նախնական տվյալներով Աբովյան համայնքում հաղթել... Կարլսենը 2-րդ հաղթանակը տոնեց աշխարհի չեմպիոն... ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները (Թարմա... ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Սրբապղծություն Գեղարքունիք. թալանել են Արցախյ... Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ... Ես Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչո... Գարիկ Սարգսյանը Լանջանիստում պարտվեց «Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օ... Լարված իրավիճակ Աբովյանի 29/14 տեղամասում. ԲՀ... Մեծամորում և Սպիտակում ՔՊ-ն ջախջախում է ՀՅԴ-ի... Կոտայքի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրա... Մահացել է կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյուն... Գեղամավան գյուղում հաղթել է ՀՅԴ-ն Վանաձորի մի քանի ընտրատեղամասերում հաղթում է ... Դիտարկված տեղամասերում արձանագրվել է վիճաբանո... Առաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղո... Ապարան խոշորացվող համայնքում այս պահին առաջատ... Վարդենիսի երեք տեղամասերում ՔՊ-ն պարտվել է Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքից... Անկարան Bayraktar-ի մատակարարումները չի կապու... ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալները. (Թարմ... Արարատի մարզի 4 խոշորացված համայնքների ՏԻՄ ըն... Նոյեմբերին աշխարհում կորոնավիրուսով 3 միլիոնո... Ժամը 20.00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մ... Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրու... Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարում Հրդեհ՝ երևանյան բնակարաններից մեկում․ փլուզվե... Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին ժամը 20։0... Գյուղից ոչ ոք չի մասնակցել ընտրությանը, սակայ... Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մ... Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզ... Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյո... «Մոսադ»-ի ղեկավարը շտապ մեկնում է ԱՄՆ Ավարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, ... Գեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեա... Չինաստանից Վրաստան է ուղևորվել առաջին կանոնավ... Մեծ Բրիտանիային զգուշացվել է փոթորկի հետևանքո... Խիստ վտանգավոր աստերոիդը Երկրին կմոտենա դեկտե... Թուրքիայում հայկական կրոնական ժառանգության օբ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan