Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ...

ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝ կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է:

Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ​​ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։

Նման անօգուտ գործունեության օրինակ է ադրբեջանական մոլուցքը՝ փորձելու շահարկել 1992 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում մի քանի հարյուր ադրբեջանցիների սպանության վիճահարույց միջադեպը: Կան տարբեր վարկածներ, թե իրոք ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել աշխարհին կեղծորեն համոզելու, որ հայերը «ցեղասպանություն» են իրականացրել Խոջալուում․․․

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ադրբեջանական սովորական մոտեցումն է՝ կաշառել քաղաքական գործիչներին՝ Խոջալուի սպանությունների տարելիցին նվիրված հռչակագրեր հրապարակելու համար: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասել է, որ իր ադրբեջանցի քաղաքական հակառակորդներն այս միջադեպը օգտագործել են իրեն իշխանությունից հեռացնելու համար: Նա ասել է, որ հայ զինյալները Խոջալուի ադրբեջանական բնակչությանը հորդորել են փախչել բաց թողնված ճանապարհով, սակայն Ադրբեջանի ազգային ճակատը խոչընդոտել է նրանց ելքը:

Ադրբեջանին հաջողվել է նավթադոլարներով հասնել նրան, որ Միացյալ Նահանգների 23 նահանգները Խոջալուի մահերը ոգեկոչեն որպես «կոտորած»: Չնայած Ադրբեջանի համառ լոբբիստական ​​ջանքերին, այս նահանգներից ոչ մեկը չի ընդունել Ադրբեջանի ենթադրյալ «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու մի քանի հարյուր ադրբեջանցիների մահը Խոջալուում: Ադրբեջանը նաև իր լիքը գրպաններն օգտագործել է այս սպանությունների ճանաչումը ստանալու ութ երկրների խորհրդարանների կողմից՝ Ադրբեջանի (բնականաբար), Պերուի, Պանամայի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Ջիբութիի և Պարագվայի: Բացի այդ, յոթ երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի, Սուդանի և Գվատեմալայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ոգեկոչել են Խոջալուի սպանությունները:

Ադրբեջանն օգտագործել է հիշատակի այս բանաձևերը, որպեսզի վնասի Հայաստանի հեղինակությանը և հակազդի ավելի քան 30 երկրների և ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի վաղ ոգեկոչել էին Խոջալուի հիշատակը՝ հերքում են տալիս, ներողություն խնդրում և չեղարկում իրենց ճանաչումը, երբ հասկանում են, որ իրենք խաբված են եղել:

Այն ինչ տեղի ունեցավ Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի երկրորդ մեծ քաղաքում, վերջին նման խայտառակ օրինակն էր: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պարծենալով հայտարարեցին, որ Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գարսիան հռչակագիր է հրապարակել՝ 2021 թ․ հոկտեմբերի 18-ը սահմանելով որպես «Ադրբեջանի անկախության վերականգնման օր»:

Հռչակագրում կեղծորեն պնդում էին, որ «Ադրբեջանը միջազգայնորեն համարվում է որպես հաջողակ օրինակ մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ ու ներդաշնակ համակեցության համար»: Գլխավոր հյուպատոս Աղաևը բոլորին հիշեցրեց, որ 2021 թվականին «լրանում է Բաքու-Սան Դիեգո համագործակցության տասնամյակը»: Աղաևը նաև նշեց, որ «1991 թվականից ի վեր, ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ այս տարեթիվը նշելու է որպես հաղթանակած ժողովուրդ, որը վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, գլխավոր հյուպատոսի ոգևորությունը տևեց ընդամենը մեկ օր: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը տարածեց մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով Սան Դիեգոյի քաղաքապետին չեղյալ համարել իր հռչակագիրը, որը «արդարացնում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումները»: Նույն օրը Սան Դիեգոյի քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր ավելի վաղ ընդունած ադրբեջանամետ հռչակագիրը: Քաղաքապետը գրեց․ «Ցավով եմ նշում, որ այս հռչակագրի հրապարակումը սխալմունք էր և պետք է ավելի մանրակրկիտ ստուգվեր անձնակազմի կողմից, քանի որ այն հաշվի չէր առնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, պատմությունը և ընթացիկ իրադարձությունները»: Ավելի կարևոր է, որ նա հայտարարեց․ «Մինչ Սան Դիեգո քաղաքը հռչակագրեր հրապարակել է Ադրբեջանի անկախության օրվա և նմանատիպ առիթներով նախկին վարչակազմերի կողմից, իմ գրասենյակն այլևս չի բավարարելու այդ խնդրանքները: Այդ նպատակով ես չեղյալ եմ համարում այս հռչակագիրը, իսկ Սան Դիեգո քաղաքը չի ճանաչի այն հոկտեմբերի 18-ին։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ափսոսանքն այս սխալմունքի համար, միաժամանակ ընդունեք գնահատանքս՝ իմ ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»։

Սա «Բաքու-Սան Դիեգո համագործակցության» ավարտն է: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մկան պես լուռ էր այն պահից, երբ քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը, և ոչ մի բառ չի արտաբերել․․․

Չեղյալ հայտարարված ադրբեջանամետ հռչակագրերի շղթան Սան Դիեգոյով չի ավարտվում: 2021 թ․ փետրվարի 26-ին Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը հռչակագիր հրապարակեց «Խոջալուի օրը» նշելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, 2021 թ․ մարտի 10-ին քաղաքապետը փոխեց իր կարծիքը և գրեց․ «Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից…. Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հռչակագիրը վիրավորական է եղել ձեզանից շատերի համար… Ես որոշել եմ չեղյալ հայտարարել այս հռչակագիրը»: Քաղաքապետ Ուոլշը, որն այժմ ԱՄՆ աշխատանքի նախարար է, բարձր գնահատական է տվել տեղի հայ համայնքին և անդրադարձել Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Այն, ինչ սկսվեց որպես ադրբեջանական քարոզչական ջանք, ավարտվեց որպես Հայաստանի և հայերի հանրային կապերի մեծ հաղթանակ:

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում: Քաղաքապետ Քեթլին Սնայդերն ի սկզբանե հռչակագիր էր հրապարակել 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշեցի չեղյալ հայտարարել քաղաքապետի հռչակագիրը»: Նա հավելեց․ «Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում այն ցավերի և վիրավորանքի համար, որ պատճառել է այս հռչակագրի հրապարակումը…»:

Նմանապես, Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հայտարարություն է տարածել 2021 թ․ հոկտեմբերի 15-ին՝ «Ադրբեջանի օրը» նշելու մասին։ Այն Սան Դիեգոյի կողմից արված հռչակագրի ճշգրիտ պատճենն է: Նույն օրը ավելի ուշ, Թորանս քաղաքի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին հայտարարեց, որ քաղաքը «սխալմամբ հռչակագիր էր հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Թորանս քաղաքում հայտարարել էին Ադրբեջանի ազգային օրը` դրա ուժի մեջ մտնելու օրը: Համապատասխան տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքը հարգանքով խնդրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից հանել հռչակագիրը բոլոր լրատվամիջոցներից»: Այնուամենայնիվ, Սան Դիեգոյի և Թորանսի չեղարկված հայտարարությունները դեռևս գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում են:

Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի քարոզչական անհաջող ջանքերի: Կալիֆորնիայի հայերի բախտը բերել է, որ Ադրբեջանը Լոս Անջելես է ուղարկել նման ապիկար գլխավոր հյուպատոսի։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նրան շուտով հետ կանչեն Բաքու:

Բազմաթիվ այլ օրինակներ կան ադրբեջանական քարոզչության անհաջող փորձերի վերաբերյալ: 2021 թ․ փետրվարի 25-ին Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալզը հռչակագիր հրապարակեց «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ, սակայն հրաժարվեց ներառել «Խոջալուի» հղումը: Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ տարածեցին, թե իբր նահանգապետը ստորագրել է «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի հռչակագիր:

Փոխանակ չեղյալ հայտարարելու Ադրբեջանի լոբբիստների հորդորով կեղծ հրապարակված հռչակագրերը՝ ամերիկահայ համայնքը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ադրբեջանամետ կեղծ հռչակագրերն առաջին հերթին երբեք լույս չտեսնեն:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 483 անգամ
Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan