Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով
Շուշիի պաշտպանության մարտերում զոհված պահեստազորային Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու շնորհված մեդալն այսօր հանձնել են Վահեի ծնողներին։
21–ամյա Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 9–ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։
Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։