Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան
Հայաստանի պետական գործիչ` Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից․ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախարար, Երևանի նախկին քաղաքապետ․ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց կինը՝ Ռուզան Տոնոյանը։
«Բայց այս պահին որոշակի բան չեմ կարող ասել, ոչ մի բան հստակ չէ։ Հետո կիմանաք»,- ասաց գրողի կինը՝ որևէ այլ մանրամասներ չփոխանցելով։