ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Վլադիմիր Հովհաննիսյանին ազատելով ՀՔԾ պետի տեղեկալի պաշտոնից։ Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝
1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»: