Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2479-ով
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2479-ով, հաղորդում է StopCov կայքը։ Մահացել է 42 մարդ։
Պանդեմիայի սկզբից երկրում գրանցվել է վարակման 664 813 դեպք; Միեւնույն ժամանակ, մեկ օրում ապաքինվել է 2374 մարդ, պանդեմիայի սկզբից՝ 614 855 մարդ, մահացել է 9 510 մարդ։
Կարանտինի մեջ է գտնվում 61, ստացիոնարում՝ 5562, քովիդ հյուրանոցներում՝ 970 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։