Facebook-ը 10 հազար եվրոպացի ինժեներ կվարձի՝ մետատիեզերքի ստեղծման համար
Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է առաջիկա 5 տարում 10 հազար աշխատատեղ ստեղծել ԵՄ երկրներում՝ մետատիեզերքի մշակման նախագծի շրջանակում։ Այս մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Այդ ներդրումը վստահության քվե է եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերության ուժին և տեխնիկական ոլորտի տաղանդների ներուժին։
Facebook-ն աշխատում է վիրտուալ և հավելյալ իրականության նոր հաշվողական հարթակի ստեղծման վրա։ Մշակողների խոսքով՝ նոր տեխնոլոգիաները թույլ կտան համացանցում փոխգործակցությունն առավելագույնս մոտեցնել անձնական շփման փորձին։