Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է «ՔՊ»-ը. Ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնում է երեք համայնքում գրանցած հաղթանակի մասին
Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։
ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ 1530 ձայնով Դավիթ Ղուլունցը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտնում է երեք համայնքում գրանցած հաղթանակի մասին
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով իշխանությունը Գյումրիում,Գորիսում,Մեղրիում պարտվել է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը մեկ քաղաքում և երկու գյուղում գրանցած հաղթանակի մասին է հայտնել միայն։
Դիլիջանում 57% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։