Հայտնի են Տեղ խոշորացված համայնքի նախնական արդյունքները
Հայտնի են Տեղ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի՝ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթել է իրենց թեկնածուն։
«Տեղեցիներ ջան, սյունեցիներ ջան, շնորհակալ ենք վստահության համար»,- գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ հաղթող ՔՊ թեկնածուն մարզպետի քրոջ տղան էր, որի օգտին էր աշխատում Սյունիքի ողջ վարչական ռեսուրսը՝ մարզպետի գլխավորությամբ: