Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին. տվյալներ
Գյումրու 82 տեղամասերից 29-ից ստացված տվյալների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններում հաղթում է «Բալասանյան» դաշինքը. ըստ նախնական տվյալների՝ դաշնքն ունի 34,35 % ձայն:
Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, ձայների թիվը, ըստ տոկոսների, 30,81 է:
Երրորդ տեղում «Զարթոնքն» է 12,67 տոկոսով:
Մյուս 7 մասնակիցները մինչև 5,5 տոկոս ձայն են հավաքել: