Երևանում ռուսական համարանիշներով Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Լևոն Պողոսյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց: