Առաջին արդյունքները՝ Սյունիքի մարզի մի քանի համայնքներից
Սյունիքի մարզի Որոտան համայնքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Առուշ Առուշանյանին տվել են 68 ձայն, ՔՊ թեկնածու Վլադիմիր Աբունցին՝ 31 ձայն:
Գորիսի Բարձրավան համայնքում ևս Առուշ Առուշանյանն է հաղթել, նրա օգտին քվեարկել է 37, ՔՊ-ի թեկնածուի օգտին 33 ընտրող:
Շուռնուխ համայնքում Առուշ Առուշանյանը ստացել է 42, ՔՊ թեկնածուն՝ 14, իսկ ՀԱԿ թեկնածուն 1 ձայն: Իսկ ներքին Խնձորեսկում Առուշանյանը ստացել է 88, ՔՊ-ն 36, ՀԱԿ-ը 11 ձայն:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։