Նոր Երզնկայում այրվել է մոտ 350 հակ անասնակեր
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել` 16:40-ին: Այրվել է մոտ 350 հակ կուտակած անասնակեր: