Մեծ Բրիտանիայի թագուհին որոշել է հրաժարվել ալկոհոլից
Բժիշկների խորհրդով Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ Երկրորդը որոշել է ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից։ Այս մասին գրում է «ԳԱԶԵՏԱ»–ն։
Այժմ բրիտանական գահի ղեկավարը խմում է միայն հանքային ջուր։ Պարբերականի աղբյուրի խոսքով ՝ այդ որոշումը եղել է իր անձնական ընտրությունը ։
«Նա սեփական որոշում է կայացրել ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլից, բայց նա երբեք էլ շատ չի խմել», — նշել է աղբյուրը:
Նոյեմբերին նա մասնակցելու է Գլազգոյում կայանալիք «COP26» կլիմայի գագաթնաժողովին, իսկ հաջորդ տարի լրանում է նրա գահակալության 70 տարին, և նա ցանկանում է լինել առողջապես լավ վիճակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկները բրիտանական միապետին խորհուրդ են տվել նվազեցնել ալկոհոլի օգտագործումը, մասնավորապես, հրաժարվել քնելուց առաջ մեկ բաժակ մարտինի խմելու ավանդույթից: