Այսօր Հայաստանի 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Հանրապետության 6 մարզի 9 համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ կանցկացվեն:
Համամասնական կարգով ընտրություններ կլինեն Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ Շամիրամում, Ֆերիկում և Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: Ամենամեծ ընտրազանգված ունեցող Գյումրիում այս տարի քվերակության իրավունք ունի 123 115 քաղաքացի։
Քվեարկությունը կտևի 12 ժամ: Ողջ տարածքում ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին և կփակվեն 20:00-ին, որից անմիջապես հետո կսկսվի հաշվարկը:
Նշենք, որ այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին։