Զբոսաշրջիկները պատմել են՝ ինչ զարմանալի վայրեր են բացահայտել համաճարակի ժամանակ
Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե որ ուղղություններն են իրենց համար հայտնաբերել պանդեմիայի ժամանակ ճամփորդելիս։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով OneTwoTrip-ին:
Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 1560 օգտատերերի շրջանում և պարզել, որ այդ ժամանակահատվածում 68,5 տոկոսը արձակուրդի համար նոր և անսովոր վայրեր են գտել:
Զբոսաշրջիկների մեծամասնությունը ընտրել է տպավորիչ վայրեր, որտեղ կցանկանային այցելել: Շատ ճանապարհորդներ՝ 82,5 տոկոսը, գծագրել են ոչ ստանդարտ երթուղիներ: Հարցվածների մեծ մասը արդեն հասցրել է կյանքի կոչել իրենց ծրագրերը: Միևնույն ժամանակ, 79 տոկոսը կցանկանար կրկնել նման ուղևորությունը:
Այն վայրերի ցուցակում, որոնք առավել ուժեղ տպավորություն են թողել պանդեմիայի շրջանում ճամփորդությունների ժամանակ, հայտնվել են Դաղստանում, մասնավորապես, Սուլաքի կիրճը, այն նշել Է հարցման մասնակիցների 12 տոկոսը:
Յուրաքանչյուր տասներորդը ձմռանը գնացել է Բայկալ, իսկ ութ տոկոսն այցելել է Կամչատկա։
Լեռնային Ալթայի օգտին քվեարկել է ճանապարհորդների 7,4 տոկոսը: Զբոսաշրջիկների 5-ական տոկոսը պատմել է անհավանական տպավորությունների մասին Կարելիա և Կիժի, ինչպես նաև Կարաչաևո-Չերկեսիա ուղևորության ժամանակ: