Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ...

2024 թվականին նոր ԽՍՀՄ-ի կազմի մե՞ջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր նկարները` «Հավերժ միասին» (Նավեկի վմեստե) գրառումներով, հայտնվեցին նախ Գյումրիում (գաղափարն իբրեւ թե կոմունիստ Երջանիկ Ղազարյանինն է, որը պաստառների ծախսերը հոգացել է իր գրպանից), ապա նաեւ հանրապետության մյուս շրջաններում, վերջերս նաեւ՝ Գավառի ճանապարհին։

Պատահականությո՞ւն է։ Իհարկե՝ ոչ։ Դրանից առաջ` մայիսի 2-ին, Կրեմլի տեսակետներն արտահայտող «Ռեգնում» գործակալությունը տպագրել էր Արտաշես Գեղամյանի «Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական կազմ» վերտառությամբ ծավալուն հոդվածը։ Ամռանն արդեն լուրեր տարածվեցին, որ հուլիսի 10-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պայմանագրին միանալու հարցը։ Rbc.ru-ն հաղորդեց, որ ԵԱՏՄ-ում արդեն իսկ կա պայմանավորվածություն՝ 2025 թվականին տալ 5 երկրների միասնական նավթագազային եւ էներգետիկ շուկայի մեկնարկը, իսկ պայմանագիրը ստորագրել 2022-ին։ 

ՌԴ նախագահ Պուտինին տարբեր ժամանակներում վերագրվել է երազանք՝ վերականգնելու ԽՍՀՄ-ը, առայժմ՝ փուլային տարբերակով: Այնպես, որ մինչեւ 2024 թվականը միութենական պայմանագրի ներքո հավաքվեն ԵԱՏՄ կազմի մեջ մտնող 5 երկրները՝ ՌԴ, Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան։ Պուտինը, որը մի քանի օր առաջ համակարգում էր ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը, թուլություն ունի խորհրդանշական տարեթվերի նկատմամբ, իսկ 2022-ին լրանում է ԽՍՀՄ կազմավորման 100-ամյակը: 1920-22 թթ․ Խորհրդային Ռուսաստանի եւ նախկին հանրապետությունների միջեւ կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր, որոնք տրամաբանական դարձրին ՍՍՀՄ ստեղծումը։ 

2021թ․ սեպտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Բելառուս-ՌԴ միութենական պայմանագրի 28 փաստաթղթերից բաղկացած ծավալուն իրավապայմանագրային փաթեթը, որով կարգավորվելու են Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքականության բոլոր ոլորտները․ հարկային, մաքսային, դրամավարկային, գազային, նավթի եւ հոսանքի միասնական շուկայի օրենսդրություն։ Փաթեթը, ամենայն հավանականությամբ, կառաջարկվի նաեւ Հայաստանին։

Մինչեւ 2022-ի դեկտեմբեր, այսինքն՝ 1 տարում, ՌԴ եւ բելառուսական կենտրոնական բանկերը, ընդհանուր դրամավարկային քաղաքականության համար, կկնքեն համաձայնագիր, որը կստեղծի «համանման ֆինանսական պայմաններ» երկու երկրների տնտեսությունների համար, ինչպես նաեւ «գնաճի համադրելի եւ կայուն ցածր մակարդակ»։ Մոսկվան եւ Մինսկը պետք է միմյանց հետ համաձայնեցնեն ահաբեկչության եւ փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրությունները, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում հաշիվների բացման եւ արտարժութային գործառնությունների ոլորտների օրենսդրությունը։ Ժամկետները պայմանագրում դեռ նշված չեն։

ՌԴ-ն եւ Բելառուսը միասնական քաղաքականություն են վարելու արագ վճարային գործարքների, ֆինանսական հաղորդումների փոխանցման եւ շուկայի վերահսկողության հարցում եւս։ Եվ վերջապես՝ կողմերը պետք է պայմաններ ապահովեն իրենց երկրներում գործող ընկերությունների «համադրելի համակարգված ֆինանսական հաշվետվողականության» հարցում։ Երկրները պետք է ստեղծեն նոր օրգան՝ Հարկային հարցերով միասնական պետության կոմիտե, որն ունենալու է խորհրդատվական բնույթ։ Անուղղակի հարկերի հավաքագրման սկզբունքների շուրջ կնքվելու են պայմանագրեր։ Սա վերաբերելու է նաեւ Ավելացված արժեքի հարկին։ Գազ, նավթ եւ էներգետիկա․ 2022-ի հուլիսին ՌԴ-ն ու Բելառուսը պետք է համաձայնեցրած լինեն հարցը, թե ինչպես է աշխատելու 2 երկրների գազային միացյալ խողովակաշարը։ Ժամկետների եւ դրանց ներդրման սկզբունքների մասին որոշումը պետք է ընդունվի մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 1-ը։ Մինչ այդ Մոսկվան ու Մինսկը պետք է իրենց գործողությունները համակարգեն Բելառուսում գազի սակագնի գնագոյացման ուղղությամբ, ստորագրեն պայմանագրեր էլեկտրաէներգիայի, նավթի ու նավթամթերքի միասնական շուկաների վերաբերյալ։ Համաձայն ԵԱՏՄ-ում արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ միասնական նավթագազային եւ էներգետիկ շուկաների մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել 2022-ին, իսկ 2025-ին տալ 5 երկրների՝ ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, միասնական շուկայի մեկնարկը։

Ամրագրվում է նաեւ երկու երկրների ընկերությունների հավասար հասանելիությունը պետպատվերին եւ պետգնումներին։ Տրանսպորտի ոլորտում․ ռուսաստանյան եւ բելառուսական ինքնաթիռների համար պետք է ներդրվեն օդանավակայանների եւ աէրոնավիգացիոն միասնական ծառայություններ։ Միասնականացվելու է նաեւ երկաթուղու սակագնային կարգավորումը։ Բելառուսի եւ ՌԴ նավերը միութենական պետության ներքին տարածքում լողալու են միասնական սկզբունքներով։ Ռոումինգը երկու երկրների միջեւ կվերացվի։ Նաեւ ենթադրվում է ներդաշնակեցում պետական ծառայությունների, էլեկտրոնային ստորագրությունների միասնական օգտագործման ոլորտում։

Մինչեւ դեկտեմբերի 31-ը կստորագրեն պայմանագիր` սպառողական միասնական շուկայի իրավունքների պաշտպանության մասին, առեւտրի եւ հասարակական սննդի ոլորտների վերաբերյալ եւս միասնական պահանջներ կսահմանվեն։ Նախատեսվում է փոխադարձաբար ճանաչել պարտադիր մակնշման ենթակա ապրանքները, իսկ այս պահին պարտադիր մակնշման ենթակա են դեղորայքը, ծխախոտը, պարֆումերիան, կաշվե իրերը եւ այլն։ Գործելու են նաեւ միասնական օրենքներ զբոսաշրջային գործունեության ոլորտում։

 

դիտվել է 637 անգամ
Հասանովը հանձնարարել է աջակցություն ցուցաբերե... Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս ե... Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դ... «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա Ղարդաշյանը... Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանա... Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահ... Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց Եվ... Այրվում է Բաքվի փայտանյութերի շուկան Տավուշցիները բացեցին ճանապարհը․ գյուղերի վարչ... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan