Բրիտանիան կառաջարկի 6 ամիս ժամկետով արտակարգ վիզաներ օտարերկրացի մսագործների համար
Բրիտանիան կառաջարկի 6 ամիս ժամկետով արտակարգ վիզաներ օտարերկրացի մսագործների համար, որպեսզի խուսափի խոզերի զանգվածային որակազրկման վտանգից, երբ ֆերմերները բողոքել են, որ սպանդանոցներից ու մսի վերամշակման ձեռնարկություններից աշխատողների փախուստը հանգեցրել է նրան, որ խոզաբուծությունը սկսել է գոյության պայքար մղել, հաղորդում է Reuters-ը:
Խոզերի ազգային ասոցիացիայի տվյալներով՝ Բրեքզիթի ու COVID-19-ի համադրությունը հրահրել է աշխատողների զանգվածային հեռացում Արեւելյան Եվրոպայից, ինչի հետեւանքով ամբողջ երկրում շուրջ 120 000 խոզ սպանդի չի ենթարկվել:
Շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուսթիսը հայտարարել է, որ ժամանակավոր վիզաները կլուծեն խնդիրը, որը, ֆերմերների խոսքով, վտանգում է գոյության միջոցներն ու առաջացնում կենդանիների բարօրության հետ կապված խնդիրներ: