Կամերունում կատաղի ամբոխը սպանել է ոստիկանին, որի կրակոցից զոհվել է 5-ամյա աղջիկ
Կամերունում կատաղի ամբոխը սպանել է ոստիկանին, որի կրակոցից զոհվել է 5-ամյա աղջիկ Կամերունի մայրաքաղաքի հսկիչ-անցագրային կետում:
Երեխայի մահը զայրույթի ալիք է բարձրացրել աֆրիկյան երկրում, մասնավորապես, Բուեա քաղաքում: Ցուցարարներն աղջկա մարմինը տարել են շրջանի ադմինիստրացիա:
CNN-ի հաղորդմամբ՝ ոստիկանության մասնակցությամբ հրաձգության պատճառն է քաղաքացիական կոնֆլիկտը Կամերունում. հանրության մի հատվածը զայրացել է ֆրանկոֆոն եւ անգլախոս բնակչության միջեւ անհավասարության պատճառով:
Լարվածությունը բարձր է վերջին հինգ օրերի ընթացքում, եւ սեպարատիստները շարունակում են Ամբազոնիա անունով նոր պետություն ստեղծելու ուղղությամբ: Հակամարտության առաջին օրից ի վեր զոհվել է ավելի քան 3000 մարդ:
Երեխայի մահվան դեպքում Կամերունի կառավարության պաշտոնական անձինք հայտարարել էին, որ ավտոմեքենայի վարորդը կանգնել էր հսկիչ-անցագրային կետում եւ փորձել խուսափել ոստիկաններից: «Անհամապատասխան արձագանքի հետեւանքով, որը չէր համապատասխանում հանգամանքներին ու անհամափաչ պատասխան էր վարորդի վարքագծի նկատմամբ, ոստիկաններից մեկը նախազգուշացնող կրակ էր արձակել ավտոմեքենան անշարժացնելու համար»,-ասված է կառավարության հայտարարության մեջ: «Ընդ որում՝ փոքրիկ Քարո Լուիզա Նդիալեն, որը գտնվում էր նշված ավտոմեքենայում, մահացու վնազվածք էր ստացել գլխի շրջանում»: Դեպքի հետեւանքով զայրացած ամբոխը հավաքվել էր ոստիկանության սպայի շուրջ եւ սպանել նրան: