Նոր Զելանդիայի Քրասթչերչ քաղաքում 23 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատվել է պաշտոնական հրաշագործը
Նոր Զելանդիայի Քրասթչերչ քաղաքում աշխատանքից հեռացվել է պաշտոնական հրաշագործը 23 տարվա ծառայությունից հետո:
88-ամյա Յան Բրեքենբերին Չենելը ստացել է 11 280 ԱՄՆ դոլար տարեկան «հրաշագործության» եւ քաղաքը հանրաճանաչ դարձնելու համար:
Սակայն այժմ քաղաքը չի երակարաձգել նրա պայմանագիրը՝ հայտարարելով, որ շարժվում է ավելի ժամանակակից ու բազմազան ուղղությամբ:
Քրայսթչերչը միակ քաղաքն է, որը 1982 թվականից ի վեր ուներ պաշտոնական Հրաշագործ:
Չենելն ասել է տեղական ԶԼՄ-ներին, որ այլեւս չի համապատասխանում քաղաքի «մթնոլորտին»:
«Դա բյուրոկրատների հավաքածու է, որոնք երեւակայություն չունեն»,-ասել է նա:
Իր ավելի քան երկու տասնյակ տարի տեւած կարիերայի ընթացքում Չենելը ստացել է 368 000 դոլար եզակի չհարկվող կարգավիճակի շրջանակում:
Նա համարվում է Քրայսթչերչի զբոսաշրջային արժեքը, նա պարգեւատրվել է 2009 թվականին թագուհու ծննդյան կապակցությամբ: 1982 թվականին Նոր Զելանդիայի պատկերասրահների ասոցիացիայի տնօրենների կողմից Չենելն անգամ հայտարարվել է արվեստի կենդանի գործ, հաղորդում է The Guardian-ը: