Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն...

ՀԱԱԳԱ-ի դատարանը որոշ չափով կբավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պահանջները, որոշումը պատմական փաստ կդառնա. Ղազարյան

Ամենալավ արդյունքն այն կլինի, որ Հայաստանի հայցում ներկայացված բոլոր պահանջները բավարարվեն, բայց բոլորը բավարարվել չեն կարող՝ մի մասը միայն՝ ամենաակնառուները, օրինակ՝ ճանաչվի, որ Ադրբեջանը վարում է պետական եւ հանրային հայատյացության քաղաքականություն ընդդեմ Հայաստանի եւ հայերի եւ դրանից բխող մնացած խախտումները՝ հայ ռազմագերիներին չվերադարձնելը, Բաքվում բացված եւ ռասիզմի դրսեւորում համարվող ռազմավարի պուրակը, նաեւ՝ պատմամշակութային կոթողների ոչնչացումը, էթնիկ զտումները: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ներկայացված հայցին:

Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը, իսկ այդ հարցով լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին:

«Եթե այս խախտումները ճանաչվեն, դրան կհետեւի գումարային փոխհատուցման պահանջները, քանի որ ադրբեջանական այդ քաղաքականության հետեւանքով տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթեւան, լքել են իրենց ծագման, հիմնական բնակության վայրը եւ չեն կարող վերադառնալ, ինչը ադրբեջանական կողմից էթնիկ զտման քաղաքականությամբ է պայմանավորված»,- նկատեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ սա շատ երկար դատավարություն է լինելու՝ կախված նաեւ կողմերի ներկայացրած փաստարկներից:

«Դատարանը դեռ պետք է հիմնավորի, որ ռազմական գործողություններում, որոնց հետեւանքով մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, էթնիկ զտում է իրականցվել՝ հիմնված հայատյացության քաղաքականության վրա: Սա պետք է կարողանալ հիմնավորել, քանի որ դատարանը կարող է ասել՝ այո, մարդկանց՝ իրենց բնակավայրերից հեռանալը ռազմական գործողությունների հետեւանք է, բայց դրանց հիմքում պարտադիր չէ, որ հայատյացությունն ընկած լինի: Այդ պատճառով էլ Հայաստանը ՄԱԿ-ի դատարան է մտել ընդհանուր համատեքստով՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Ալիեւից սկսած մինչեւ Օմբուդսմենի եւ մի շարք այլ պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները, ըստ որոնց՝ նրանց նպատակ ունեն հայաթափել Արցախը: Նույնիսկ նրանց փաստաբանները դատարանում ասացին, որ հայերն այդտեղ երբեւէ չեն ապրել, ինչը լիովին անհիմն եւ իրավական հիմքեր չունեցող փաստարկ է՝ հայերը նախկինում այդտեղ ապրել են, թե ոչ, դա նրանց պատմական հայրենիքն է, թե ոչ, էական չէ, էականն այն է, որ հայերը չեն կարող Հադրութ վերադառնալ հենց Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականության պատճառով: Այս ամենը դեռ ապացուցել է պետք, քանի որ կողմերը դեռ չեն մտել բուն դատաքննության փուլ, հիմա միայն նախնական փուլն է՝ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դատական վարույթը»,- նկատեց միջազգային իրավունքի մասնագետը:

Հարցին՝ Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականության, դրա դրսեւորումների եւ պատերազմական հանցագործությունների մասին առկա ապացույցներն արդյո՞ք բավարար չեն, որպեսզի դատարանը բավարար Հայաստանի ներկայացրած պահանջները, մասնագետը նկատում է՝ ինձ՝ որպես հայի եւ Հայաստանում ապրողի համար առկա ապացուցողական բազան բավական է Ադրբեջանի հանցագործությունները հիմնավորելու համար, բայց հարցին, շեշտում է, պետք է նայել ՀԱԱԳԱ-ի դատարանի դատավորների տեսանկյունից:

«Այնպես չէ, որ Ադրբեջանն ակնհայտ անհիմն հայց է ներկայացրել. եթե մենք շեշտը դրել ենք 2010-20թթ. իրադարձությունների վրա, երբ սրվեց հայատյացության քաղաքականությունը՝ սահմանամերձ շրջաններից քաղաքացիական անձանց առեւանգումներից սկսած մինչեւ պատերազմական հանցագործություններ, ապա Ադրբեջանը շեշտը դնում է 1992-94թթ. դեպքերի վրա՝ պնդելով, որ իրենց գյուղերն ու քաղաքները հիմնովին ավերվել են, ինչը, ըստ ադրբեջանական կողմի հիմնավորման, պայմանավորված չի եղել պատերազմական գործողություններով, այլ Հայաստանի կողմից էթնիկ զտման քաղաքականությամբ՝ սա էլ նրանց փաստարկն է: Դեռ տարիներ է պետք սպասել՝ կողմերը մի քանի անգամ հնարավորություն ունենալու են իրենք փաստարկները ներկայացնել, նոր փաստարկներով հիմնավորել»,- նկատեց Ղարազյանը:

Կարծիքներ կան, որ եթե դատարանը այս կամ այն չափով բավարարի Հայաստանի ներկայացրած պահանջները, հնարավոր չի լինի Ադրբեջանին պարտադրել կատարել դատական որոշումից բխող գործողություններ, քանի որ չկա նման իրավական գործիքակազմ: Արա Ղազարյանը նկատում է՝ այս դատարանը կատարողական հստակ կառուցակարգեր, ի տարբերություն ՄԻԵԴ-ի, չունի:

«Այս դատարանի որոշումների ի կատար ածումը միշտ էլ խնդրահարույց է եղել: Պարզապես ասյ դատարանի որոշումը շատ հեղինակավոր է եւ վերածվում է պատմական փաստի, այն, այսպես ասած, աշխարհի դատարանն է: Եթե Ադրբեջանը կամ Հայաստանը պարտվեն այս դատական գործընթացում, ոչ մեկն էլ չեն հայտարարի, որ չեն կատարելու դատարանի վճիռը, այլ մանեւրելու են: ՄԻԵԴ-ով անցնող առնվազն երկու դատական գործով այժմ Ադրբեջանը պետք է վճարումներ կատարի, մինչեւ հիմա չի արել դա, ձգձգում են, մանեւրում, քաղաքական ինչ-ինչ ռեսուրսներ կիրառելով դա չանելու համար: Այս դատարանի որոշման արժեքը դրա հեղինակավոր լինելու եւ պատմական փաստ համարվելու մեջ է, եւ այն քաղաքական մարմինները, որոնք իրականում խնդիրներ լուծող են, այս դատարանի որոշումն են կիրառելու իրենց բնագավառներում՝ քաղաքական դիսկուրսներ, բանակցություններ, մոնիթորինգային խմբեր, գիտական շրջանակներ: Սա առաջին հերթին զսպող լուրջ ազդեցություն կունենա:

 

Սա կարող է օգտագործվել այս պետությունների դատական ատյաններում. Հայաստանը, օրինակ, մոտ 40 անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում եւ փորձում է միջազգային հետախուզում հայտարարելուն հասնել նրանց նկատմամբ, որոնք պատերազմական հանցագործություններ են կատարել՝ գերիների խոշտանգում, սպանություն, եւ այլն: Նման վարույթների դեպքում, անկախ նրանից քանի տարի կանցնի, կարեւոր հիմք այն կարող է հանդիսանալ այ պետությունների դատական ատյանների, նախաքննական մարմինների համար: Սա նաեւ կարող է հիմք հանդիսանալ, օրինակ, ՄԻԵԴ-ի համար, որովհետեւ նման միջպետական գանգատ այդտեղ քննվում է՝ ռասիզմի հիմքով, եւ շարունակական դատավարությունները օգնում են միմյանց: Ի վերջո, այս ամենի նպատակներից է հասնել սոցիալական արդարության՝ դատական ակտը լուծում է առաջարկում, այլ բան է, որ այդ լուծումը քաղաքական մարմինները, գուցե, չցանկանան իրագործել, բայց դա գլոբալ խնդիրն է, երբ միջազգային իրավունքը լուծում առաջարկում է, բայց այն թղթի վրա է մնում»,- նկատեց Ղազարյանը:

Հարցին, թե ինչ շանսեր ունի Ադրբեջանն իր ներկայացրած հայցում հաջողության հասնելու հարցում, Ղազարյանը նկատում է՝ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում պետական մակարդակով չկա ատելության քարոզ Ադրբեջանի եւ ադրբեջանցիների նկատմամբ:

«Ճիշտ է՝ հայերը զրույցի ժամանակ կարող են «թուրք» բառն օգտագործել՝ որպես ածական, ինչը ադրբեջանական կողմը հիշատակել է իր գանգատում, բայց դա պետական քաղաքականության մաս չի կազմում՝ մեր դպրոցներում ու մանկապարտեզներում երբեք նման ատելություն չենք քարոզել: Ադրբեջանցիները փրփուրից են կախվում՝ իրենց հայցում կան նաեւ զավեշտալի կետեր. օրինակ, պահանջում են արգելել Վովա Վարդանովի գործունեությունը, որը մարտարվեստի ուսուցմամբ է զբաղվում, այո, հնարավոր է՝ երբեմն ազգայնական հայտարարություններ արած լինել, բայց այդ անձը հասարակական-քաղաքական կյանքում դերակատարում չունի: Ի տարբերություն ադրբեջանական հայցի, Հայաստանի ներկայացրած հայցի՝ ատելության խոսքի մասին բաժնում հիմնական դերակատարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, որի շուրթերից են հնչել բազմաթիվ նման հայտարարություններ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շատ հետաքրքիր մեթոդաբանությամբ ներկայացնում է, որ ստորին օղակներում՝ ընդհուպ ադրբեջանցի զինվորներ, ասում եւ անում են նախագահի հայտարարածը, այսինքն, դա մի մեծ շղթայի օղակն է՝ պետական քաղաքականություն՝ վերեւից ներքեւ: Հետեւաբար, մեր հայցն այդ իմաստով առարկայական է, իսկ ադրբեջանական կողմը փորձում է հավասար հիմնավորվածությամբ հայց ներկայացնել, բայց չի ստացվում՝ չունեն նման փաստեր՝ մեր նախագահները երբեք չեն ասել, որ ադրբեջանցիներին վտարել է պետք իրենց հողից, մեր քաղաքական գործիչները նման բաներ չեն ասել: Նրանց փաստաբաններն անհիմն փաստարկներ են բերում՝ ասելով, թե հայերը պահանջում են փրկել իրենց պատմամշակութային կոթողներն այն դեպքում, երբ այդտեղ երբեք չեն ապրել, բայց ի՞նչ կապ ունի՝ ապրե՞լ են, թե՞ ոչ, նույնիսկ, եթե 20 տարի ապրած լինեն՝ դա այդ համայնքի խնդիրն է, որի իրավունքները հարգել է պետք»,- նշեց Ղազարյանը:

Անկախ նրանից, որ խոսքն իրավական գործընթացի մասին է, միեւնույնն է՝ քաղաքական բաղադրիչ եւս գոյություն ունի, հավանակա՞ն է, որ դատարանը այս կամ այն չափով բավարարի թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի պահանջները՝ որեւէ մեկին «չնեղացնելու» նպատակով: Միջազգային իրավունքի մասնագետը նկատում է՝ միանշանակ:

«Երկու հայցերի որոշ մասեր, վստահաբար, կբավարարվեն, այնպես չէ, որ կողմերն առերեւույթ անհիմն փաստարկներ ունեն, եւ, նույնիսկ, Ադրբեջանի որոշ պահանջներ եւս կբավարարվեն: Սա, ամեն դեպքում, տարիներ է տեւելու, անհնար է, որ առաջիկա ամիսներին որեւէ որոշում լինի՝ դեռ 2-3 տարի կտեւի ընդունելության փուլը, հետո դատաքննությունը, ինչը երկար կտեւի»,- նկատեց Ղազարյանը:

դիտվել է 189 անգամ
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա... Ես չէի ցանկանում հեռանալ. Մեսսին՝ Բարսելոնայի... «Փաստ». Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». ի... «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստում... «Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել... «Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմա... «Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից ... «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուր... Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամե... Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կեն...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan